ՏԱՍՍ-ի հաշվարկներով`Երկրի յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 155,9 միլիոնը: Եթե հաշվի են առնվում ՄԱԿ-ի տվյալները, ըստ որոնց՝ 2020թ-ի առաջին կեսին Երկիր մոլորակի բնակչությունը կազմել է 7 միլիարդ 795 միլիոն մարդ, ապա վարակվածների մասնաբաժինը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 2 տոկոսը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում կասկածի տակ էին առել COVID-19-ից մահացության պաշտոնական տվյալները: Առողջության գնահատման ամերիկյան ինստիտուտը (IHME) տեղեկացրել էր, որ համաճարակի մեկնարկից ի վեր աշխարհում շուրջ 6,9 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից: Այնուամենայնիվ, ըստ վերջին տվյալների, COVID-19- ի զոհերի թիվն աշխարհում 3.2 միլիոն է:
Ապրիլի վերջին ԱՀԿ-ն երկրների կառավարություններին նախազգուշացրել էր կորնավիրուսային անձնագրերի ներդրման պատճառով աշխարհում անհավասարության հավանական աճի մասին: Փորձագետները նշել են, որ մոլորակի բնակչության մեծ մասը պատվաստման հնարավորություն չունի և դժվար թե առաջիկայում ունենա:







































