ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է այդ մասին Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ տարածաշրջանում:
Քննարկումը կշարունակվի»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: