Sunday, 12 07 2026
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Քոչարյանին չի հաջողվելու մաքրվել Մարտի 1-ի մեղադրանքից․ հոդվածները դրվելու են իր վրա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

2008 թվականի մարտյան իրադարձությունների համար Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Որոշում էր կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները:

Փաստաբան Հովիկ Արսենյանը միանգամայն ճիշտ է համարում Միքայել Հարությունյանի մեղադրանքի վերաորակումը՝ պնդելով, որ դատախազությունը նույն ճանապարհով պետք է գնար նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով, այլ ոչ թե դիմեր Սահմանադրական դատարան։ «Ողջ խնդիրը նա է, որ 300․1 հոդվածը փոփոխվել էր և հնարավոր չէր հետագայում փոփոխված կամ խստացված հոդվածը դնեին մարդկանց վրա։ Էսքանը շատ հասկանալի էր։ Անհասկանալի էր, թե ինչու մեղադրանքն առաջադրեցին այդ հոդվածով։ Նույնը նաև վերաբերում է Սյունիքի դեպքերին, երբ բոլորի վրա դրել են խուլիգանության հոդված, իսկ դատարանները բռնում են ու համատարած բոլորին ազատում են։ Խուլիգանությունը ենթադրում է , որ շարժառիթ չպետք է ունենա։ Իսկ այդ դեպքում շարժառիթ կար։ Ինչու պետք է խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվեր։ Առնվազն պետք է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ դիմադրության մեղադրանքը դրվեր։ Նրանք դիմադրություն էին ցույց տալիս, ապացույցներն էլ փաստացի կային։ Նախաքննական մարմինը կմտներ դատարան այդ մեղադրանքով ու կալանքի հարցը ինքնըստինքյան կլուծվեր։ Այնպես որ այս ամենից հանգում ենք մի եզրահանգման, որ դատաիրավական համակարգում պրոֆեսիոնալիզմի պակաս կա»,-ընդգծեց Արսենյանը՝ հավելելով, որ չգիտի՝ դատախազությունը միտումնավոր է մեղադրանքների հարցում նման անփույթ կերպով վարվում, թե ոչ, բայց հարկ է համարում ընդգծել, որ դատախազությունում պարտավոր են իրավաբանի կոչումը բարձր պահել։

Արսենյանը ընդգծեց, որ ամեն դեպքում Քոչարյանին չի հաջողվելու «մաքրվել» մարտի 1-ի մեղադրանքից և այդ հոդվածները դրվելու են իր վրա․ «Ես որևէ կասկած չունեմ։ Իհարկե այդտեղ ինչ-ինչ քաղաքական ասպեկտ կա, բայց ես խնդիրը զուտ իրավական հարթության մեջ դիտարկելով կարող եմ ասել, որ Քոչարյանի վրա դրվելու են այդ մեղադրանքները»,-ասաց Արսենյանը։

Մեր հարցին՝ ինչպես, փաստաբանը պատասխանեց․«Այդ հարցերը պարզաբանելու համար էլ դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան։ Իսկ թե ՍԴ-ն ինչպես կվարվի, չեմ կարող ասել։ Ունենք այն, ինչ ունենք։ Միակ ուղին դա է։ Պարզապես ոմանց հիշողությունը մի քիչ թույլ է, բայց դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ին ԱԱԾ-ի քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել 300 հոդվածի հիմքերով, որ իբրև Լևոն Տեր-Պետրոսյանը և մյուսները զավթել են իշխանությունը։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն այդտեղ իրավական ոչ մի հիմք չկար, այլ պարզապես քաղաքական հետապնդում էր իրականացվում։ Հիմա, երբ բոլոր այդ օրինակները կան Ռոբերտ Քոչարյանի թիմը հիմա վեր է կացել ու քաղաքական գնահատականներ է տալիս այդ ժամանակ կատարվածին։ Սա զավեշտ է»,-ընդգծեց Արսենյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դիմել է նաև վերաքննիչ դատարն՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը որով Ռոբերտ Քոչարյանի և մյոսների վրայից հանվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Դատախազությունը լավատես է, որ վերաքննիչը կբեկանի Քոչարյանին և մյուսներին արդարացնելու դատարանի որոշումը։

Նշենք, որ մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս պատրաստվում է վերաքնիչ բողոք ներկայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում