Անկարան ու Բեռլինը կողմ են Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիա կատարած այցի ժամանակ:
«Լիբիայում շատ օտարերկրացի զինվորներ կան, մենք պայմանավորվեցինք նրանց այնտեղից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Այլ երկրների միջամտությունն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում: