Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch:
Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար 2021-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, և առցանց խորհրդատվություն ընդունող հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Բաց դռների օրը նախատեսվում են նաև ընթացիկ կրթական ծրագրերի ներկայացում և Մոսկվայի պետական համալսարանի կրթական և գիտական շենքերի վիրտուալ շրջայցեր:
Առցանց բաց դռների օրվա, ինչպես նաև օտարերկրյա դիմորդների ընդունելության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:






































