Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին․ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի անդամ

Հադրութից տեղահանված բնակիչները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել Հայաստանում տարբեր դեսպանատների մոտ։ Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ նրանք ակցիա են իրականացրել ԱԳ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ վերադարձվեն Հադրութն ու Արցախի մյուս բնակավայրերը։ Նրանք պնդում են, որ Հադրութը, Քաշաթաղը, Քարվաճառը պետք է վերականգնվեն, հայության անվտանգությունը պետք է ապահովվի, առանց Ղարաբաղի Հայաստանի անվտանգություն չկա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը նշեց, որ հադրութցիների ակնկալիքները շատ մեծ չեն, որովհետև ո՛չ Հայաստանի իշխանությունների և ո՛չ էլ Արցախի իշխանությունների պահվածքը այդ հարցում անհասկանալի է։

Առաջին հերթին, նրա խոսքով, պետք է Արցախի կարգավիճակի մասին մտածել, մինչդեռ այս ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Հայրյանի համար տարօրինակ է այն, որ Ֆրանսիայի խորհրդարանը բանաձև է ընդունում, որ 94 թվականի սահմաններով Ղարաբաղը ճանաչելու է, Ղարաբաղի իշխանություններն էլ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ԼՂԻՄ-ը վերականգնելու համար, ԼՂԻՄ-ը, սակայն, Հայրյանի խոսքով, մեր անվտանգությունը չէր ապահովում։

«Ռուսն ասում է, Արցախը Ադրբեջան է, Հայաստանն էլ  պատասխան չի տալիս։ Մեզ հետ զրույցում Հայրյանը նշեց, որ այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները փորձում են հաճոյանալ Ռուսաստանին։ Դրա համար անկնալիքները մեծ չեն, թափանցիկ չէ այս գործընթացը, քայլերը բավարար չեն»,-հավելեց նա։

Անդրադառնալով Լավրովի այցից սպասելիքներին, Լևոն Հայրյանը նշեց, որ առհասարակ ռուսական կողմից որևէ դրական սպասելիք չկա․

«Ռուսներից ակնկալիք չունենք, որովհետև ռուսներն արդեն 200 տարի թուրքերի հետ միացած գործողոթյուններ են իրականացնում և երբեք հայամետ քաղաքականություն հայերի նկատմամբ չեն ցուցաբերել, ավելին՝ նույնիսկ թշնամական դիրք են որդեգրել  մեր հանդեպ, եթե փոխի մի բան նրանց վերաբերմունքում, դա պետք է լինի արևմտյան պետությունների ճնշման տակ։ Դեռս 19-րդ դարից սկսած ՌԴ-ն Հայաստանից որ տարածքից դուրս էր գալիս, հայերին մաքրելով գալիս էր։ Ընդ որում՝ այն բնական արեալը, որ մեզ պետք էր զարգանալու համար, արդեն չի մնացել, և եթե մենք Արցախի տարածքային ամբողջականությունը չվերանգնենք, մենք ապրելու և շունչ քաշելու տեղ չենք ունենալու»,-ասաց նա։

Հայրյանը նկատեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները միշտ եղել է ռուսական ճնշման տակ և քայլեր չեն արել ազատվելու դրանից․ «Հետաքրքիր է, որ նաև մեր փորձագիտական շրջանակները ոչ միայն  չեն փորձում ռուսական ազդեցությունից ազատվել, ոչ միայն չեն մեղադրում Ռուսաստանին ոչ հայանպաստ դիրքորոշման համար, այլ ծիծաղելի բացատրություններ են բերում Ռուսաստանին արդարացնելու համար»,-ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ շատ վատ վիճակում ենք, մենք փրկությունը արևմտյան պետության մանդատի տակ պետք է լինի, ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին՝ անընդհատ սպասարկելով ռուսական շահը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում