Միացյալ Նահանգները կցանկանար ավելի կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել մայիսի 6-ին:
«Մենք կգերադասեինք ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ»,- ասել Է նա:
Յոթի խմբի (G7) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 5-ին Լոնդոնում ավարտված գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել են, որ կշարունակեն փոխգործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում: Հանդիպումները տեղի են ունեցել մայիսի 2-ից մինչեւ 5-ը՝ Միացյալ Թագավորության նախագահությամբ, դրանց մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: