Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ուրեմն 2008-ը խաղ էր. Տեր-Պետրոսյանը կհավասարվի Քոչարյանին ու Սերժին և կլինի նույնքան մերժելի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ԵԿՄ վարչության անդամ, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը  (Լեդի)։

-Պարոն Հակոբյան, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում է «անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնությունները և սուր հակասությունները», առաջիկա ընտրություններին մասնակցել միասնաբար՝ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Ո՞նց եք գնահատում այս փաստը։ Ձեզ համար ընդունելի՞ է ավազակապետերի հետ համագործակցությունը։

-Ես դրան նախ չեմ հավատում և հետո մի 15 օր առաջ Հայ ազգային կոնգրեսի վարչությունից դուրս եմ եկել։ Նրանք բոլորը ինձ հարազատ են, բոլորից ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ դուրս եմ գալիս վարչությունից էլ, Կոնգրեսից էլ։

Այն պատճառով, որ որոշում է կայացվել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ համագործակցե՞լ։

-Այս ժամանակ դեռ նման խոսակցություններ չկար։ Ես այդ ժամանակ ասացի, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ ընտրարշավին մասնակցի՝ ես կօգնեմ, նշանակություն չունի՝ Կոնգրեսից դուրս եմ եկել, թե ոչ։ Ես անձամբ իրեն հավատում էի ու եթե անձամբ ՀԱԿ-ը առանձին  մասնակցի ընտրություններին  էլի կօգնեմ, իսկ եթե առանձին չգնաց, այլ միավորվի նախկին նախագահների հետ, ապա ես նրանց հաստատ չեմ պաշտպանի։

Դուք երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Տեր-Պետրոսյանը կարող է համագործակցել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, նրանց առաջարկել միասին մասնակցել ընտրություններին։

-Կրկնում եմ, ես  չեմ հավատում այդ առաջարկին, ես հրաժարվում եմ դրան հավատալ։ Իսկ եթե նման առաջարկ իսկապես եղել է,  ուրեմն ես  կարող եմ մտածել, որ 2008 թվականը խաղ էր։ Ախր, ես այն ժամանակ մանդատս դրեցի, դուրս եկա, կանգնեցի Տեր-Պետրոսյանի կողքը՝ դեմ լինելով Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որպեսզի ընտրություններին իրենք չանցնեն։ Ես եմ 7-ի գործով դատվել, դատվել են հարյուրավոր այլ քաղբանտարկյալներ։ Ու եթե հիմա Տեր-Պետրոսյանը նման առաջարկ է անում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ուրեմն ես կարող եմ մտածել, որ դա խաղ էր։ Իմ պես էլ կարող են մտածել մյուսները։ 2008 թվականին իմ հետ  բազմաթիվ քաղբանտարկյալներ են եղել ու ես կարծում եմ, որ իմ ընկերներն էլ այդպես կմտածեն։

Այսինքն ՀԱԿ-ի անդամների, համակիրների համար չի՞ կարող ընդունելի լինել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը։
-Այո, ես այդպես եմ մտածում։ Միանան Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին որ ի՞նչ անեն, ո՞ւմ դեմ պայքարեն։ Նիկոլ Փաշինյանի՞։

Այո, Տեր-Պետրոսյանն ասում է, որ «Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

-Ես չգիտեմ, թե ինքը ինչ է ասել, բայց կրկնում եմ, եթե Տեր-Պետրոսյանը միանձնյա գնար ընտրության, ապա ինքը ավելի բարձր ռեյտինգ կունենար, ավելի հեշտ կլիներ Ազգային ժողովում հայտնվել, քան եթե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ գնա։ Հակառակ պարագայում ինքը կդառնա նույնը՝ ոնց որ Քոչարյանը ու Սերժը։ Ժողովուրդը մերժել է նրանց ու եթե Տեր-Պետրոսյանը նման ծրագիր ունի, ապա կհավասարվի նրանց  ու ժողովրդի աչքին կլինի նույնքան մերժելի ժողովրդի կողմից։ Բայց նորից եմ ասում՝ ես չեմ հավատում, որ Տեր-Պետրոսյանը նման բան է արել։

Նիկոլ Փաշինյանը՝ նախկին նախագահներին արված Տեր-Պետրոսյանի առաջարկը որակեց որպես ավազակապետական հեղափոխության փորձ։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։

-Ես մտածում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանի թևն է այդպիսի բաներ անում, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկեն, որովհետև իրենք վախենում են ոչ թե Քոչարյանից կամ Սերժից, այլ Տեր-Պետրոսյանից, քանի որ նա ասելիք ունի։

Պարոն Հակոբյան, հասկանալի է, որ Դուք չեք ուզում հավատալ դրան, բայց առաջարկը պաշտոնապես արվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հայ ազգային կոնգրեսին պատկանող լրատվական կայքում։

-Եթե դա ճշմարտություն է, ապա ես հակված եմ իմ առաջին տարբերակին, որ 2008 թվականը խաղ էր, որ իրենք միասնական են եղել, և որ Տեր-Պետրոսյանը կհավասարվի Քոչարյանին ու Սերժին։ Ինձ համար ինքը կդառնա նույն Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։ Տեր-Պետրոսյանը դրա իրավունքը չունի։ Տեր-Պետրոսյանը կկորցնի իր ունեցած ձայներն էլ։ Մենք, հազարավոր տղաներ, քաղբանտարկյալներ բանտարկվել են, միավորվել են Տեր-Պետրոսյանին, բանտարկվել են քոչարյանասերժական ռեժիմի դեմ պայքարելու պատճառով։ Ու եթե այդքանից հետո Տեր-Պետրոսյանը ուզում է միավորվել նրանց հետ, ուրեմն ես էլ ոչ մի բանի չեմ հավատում։ Եթե այդպես է, ուրեմն մեր անցած տարիները, մեր մանդատները, մեր պայքարը, մեր կորցրած տարիները  իզուր էին։ Դրանք ո՞վ պետք է վերադարձնի, եթե Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը միասին են հիմա։

-Իսկ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իսկապե՞ս այդքան վտանգավոր է, ինչպես բնորոշում է Տեր-Պետրոսյանը։

-Ես նորից եմ կրկնում՝ ես դրան չեմ հավատում և հետևաբար չեմ ուզում անալիզ կատարել իր ասածների վերաբերյալ։ Կրկնում եմ, եթե Տեր-Պետրոյնաը՝ ՀԱԿ-ը առանձին գնա՝ ես իրեն կպաշտպանեմ, իսկ եթե միացավ դրանց, ապա դա ինձ համար անընդունելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում