Թուրքիայում անպարկեշտ պահվածքի համար ուկրաինացի կանանց են ձերբակալել, գրում է REN TV-ն՝ տեղական լրատվական պորտալներին հղումով:
Նրանցից մեկի խոսքերով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գեչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով: Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Նրանց տեսանկարահանել են հարևան նավից, արդյունքում տեսանյութը հայտնվել է համացանցում և ռեզոնանս առաջացրել թուրքական լրատվամիջոցներում: Դեպքի պատճառով ուկրաինուհիները կանչվել են ոստիկանություն՝ հարցաքննության:
Ուկրաինացի կինը հիշեցրել է Դուբայում տեղի ունեցած նման միջադեպի մասին, երբ մերկ երիտասարդ կանայք լուսանկարվում էին Դուբայի Մարինա հանգստյան գոտու երկնաքերի պատշգամբում: Արդյունքում՝ ֆոտոսեսիայի մասնակիցները արտաքսվել էին իրենց հայրենիք:
«Ինչպես արդեն հասկացաք, մահմեդական երկրներում ավելի լավ է մերկ լուսանկարներ չանել: Մենք արդեն հասկացանք այդ պատշգամբից հետո: Արեք դա հնարավորինս զուսպ, մի նշեք գտնվելու վայրը»,-ասել է նա՝ նշելով, որ իր ու իր ընկերների հետ ամեն ինչ կարգին է: