Wednesday, 22 07 2026
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

«Ապագա հայկականի» ներկա մարտահրավերները. այլապես չի ստացվի ոչինչ

Մի քանի տասնյակ հանրահռչակ հայեր ազդարարել են «Ապագա հայկականը» նախաձեռնության մեկնարկ, որն առաջնորդողը բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանն է: Նախաձեռնության նպատակը պարզ է, հասկանալի, կարևոր. Մոբիլիզացնել համահայկական ներուժը հայկական պետականության խնդիրները լուծելու համար, դիտարկելով այդ խնդիրները ոչ միայն Հայաստան-Արցախ, այլև Սփյուռք շրջանակներում, այլ կերպ ասած համահայկական ռեսուրսը մոբիլիզացնել հայկական պետականության և հայության խնդիրների համաշխարհային մասշտաբով դիտման և լուծման համար: Իհարկե, այդ նկարագրությունը, որ անում եմ, նախաձեռնության համառոտ բնորոշումն է, քանի որ դրա մասնակիցները ձևակերպել են ավելի կոնկրետ առաջնահերթություններ՝ հանրային համերաշխությունից, ներհայաստանյան համակեցությունից, տնտեսության զարգացումից և արդիականացումից, մինչև արտաքին ու ներքին անվտանգություն, հարաբերություն աշխարհի հետ, Հայաստանի ու հայության դեր աշխարհում: Նպատակի կարևորությունն ու անհրաժեշտությունն անշուշտ անքննարկելի է:

Անհասկանալի է միայն այն, թե ինչպես է հնարավոր դրա իրագործումը, նախաձեռնության առարկայացումը, հաշվի առնելով այն հատկապես հետպատերազմյա ներքին ու համահայկական ճամբարայնացվածությունն ու ըստ էության բևեռացված անհանդուրժողությունը, որ առկա է: Դրան ավելանում են նաև այն բարդ աշխարհաքաղաքական, աշխարհակարգային իրողությունները, որոնք մեծ հաշվով որոշակի քաոտիկ են դարձրել համաշխարհային կյանքն ընդհանրապես, սրելով աշխարհաքաղաքական բևեռների հարաբերությունը: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանն այդ իմաստով գտնվում է մուրճի ու սալի, և գուցե նույնիսկ մուրճերի ու սալերի արանքում, առավել քան ակնառու է դառնում պետականության ու հայության առաջ կանգնած այդ խնդիրների լուծման ծանրությունն ու բարդությունը: Գերակայության համար չափազանց սուր պայքար աշխարհում, և՝ իշխանության և քաղաքական ընդդիմության գերակա բևեռի համար սուր պայքար Հայաստանում: Ինչպես մտածել այդ միջավայրում ապագա հայկականի մասին, և ինչպես  ձեռնամուխ լինել դրա կապիտալացմանը: Այս հարցադրումները բոլորովին չեն նշանակում, թե նախաձեռնությունն անիմաստ է և անհեռանկար:

Հարցադրումները ընդամենը ուղենշում են դրա առաջ կանգնած խնդիրները, որոնց պատասխանները գտնելը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի ապագայի շուրջ համահայկական կենտրոնացումը խոսքից գործի դաշտ տեղափոխելու համար: Ինքնին մի քանի տասնյակ հանրահռչակ, աշխարհահռչակ հայերի նպատակադրումը արդեն իսկ քայլ է, բայց պահանջվում է հաջորդը, և ամեն հաջորդ քայլով խնդիրը դառնալու է ավելի բարդ, քան լուծմանն ավելի մոտ: Ինչի՞ են պատրաստ այդ ուղղությամբ նախաձեռնողները, որոնք հայտարարում են ապաքաղաքականացվածության մասին: Անշուշտ, դա կարևոր է, բայց անհնարին է լինելու առանց քաղաքական ուժերի և խմբերի հետ համակարգված աշխատանքի, առանց համահայկական գաղափարները հենց նրանց մոտ կուսակցական կամ խմբային շահերի ու հետաքրքրությունների հանդեպ գերակայության իրապես հասցնելու: Առանց այդ գաղափարի, «Ապագա հայկականի» շուրջ քաղաքական լայն, կամ ավելի շուտ քաղաքական ուժերի և խմբերի վերքաղաքական լայն կոալիցիա ձևավորելու, թերևս հարկ կլինի նախաձեռնության հաջողությունը պայմանավորել արդեն հայկական քաղաքականության գերակա անորակության դեմ հանրային լայն կոալիցիա ձևավորելու միջոցով: Եվ թերևս առանցքայինը՝ նախաձեռնության ապաքաղաքականության կարևորությամբ հանդերձ, թերևս հույժ կարևոր է գաղափարականության առանցքը, որում պետք է լինի հայկական պետականության ինքնիշխան ապագան:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում