«Առաջին լրատվական»-ը երևանյան փողոցներում հարցախույզ է իրականացրել՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ գնալու են ընտրությունների, թե ոչ և կողմնորոշվե՞լ են, որ քաղաքական ուժին են ձայն տալու։
Պատասխանները տարբեր էին։ Քաղաքացիներ կային, որ պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, մեկ հոգի՝ Քոչարյանին, մեկ այլ քաղաքացի՝ Լևոն Շիրինյանին։ Հարցված քաղաքացիների մի մասն էլ դեռ չէր կողմնորոշվել։ Մնացած մասը պնդում էր՝ ոչ ներկա, ոչ նախկին իշխանություններին չի ընտրի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում










































