Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին շարունակել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր եւ արդյունավետ գործողություններ չի իրականացրել եւ անտարբերության է մատնել Սյունիքը։ Այս կուսակցության կորիզը Սյունիքի համայնքապետերն են, եւ այն նպատակ ունի վերածնելով Սյունիքը՝ այն տարածի ամբողջ Հայաստանում»,– նշեց Սյունիքից ընտրված պատգամավորը։







































