Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ու խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այցի ընթացքում Ղարիբաշվիլիին կուղեկցի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
Վրաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի նոյեմբերի 18-ին: