Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Լավրովն իր այցով փորձելու է լուծել Երևանի ու Բաքվի միջև երկխոսության հաստատման խնդիրը.  Տարասով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցերով մայիսի 5-6-ը կժամանի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու: Այս մասին  իր  ճեպազրույցում հայտնել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ չհստակեցնելով այցի օրակարգը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրից հետո կա անհրաժեշտություն  հետևել դրա դրույթների իրականացմանը.«Պուտինն այս ընթացքում շփվել է թե՛ վարչապետ Փաշինյանի և թե՛ նախագահ Ալիևի հետ, աշխատում է նաև  փոխվարչապատերի խումբը։ Այդուհանդերձ՝ չնայած անգամ հրադադարի համաձայնագրին, տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Ալիևն առաջ է քաշում իր պայմանները, Հայաստանն իր, առաջանում է խնդիրների մի ամբողջ հակամարգ, որը լուծման կարիք ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով Մինսկի խմբի գործունեության մասին, մեր զրուցակիցը նկատեց որոշակի ակտիվություն.«Դուք գիտեք, որ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի ու Ալիևի հեռախոսազրույցը, եղել են Մինսկի խմբի հայտարարություններ։ Մինսկի խումբը ամենայն հավանականությամբ կզբաղվի հումանիտար հարցերով, ինչը ցանկանում է Ալիևը, բայց միևնույն ժամանակ կա Արցախի չլուծված կարգավիճակի խնդիրը։ Ալիևն ընդհանրապես համարում է, որ հակամարտությունը կարգավորված է ու Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն չկա, Ռուսաստանը սակայն այդպես չի կարծում ու շարունակում է շփումներ պահպանել Մինսկի խմբի հետ ու ջանքեր գործադրել, որ Մինսկի խմբի գործունեությունը շարունակվի։ Կա վտանգ, որ կնքված հրադադարը կայուն չի լինի ու հնարավոր է  որոշակի առճակատում։ Եվ որպեսզի դա տեղի չունենա Երևանի ու Բաքվի միջև պետք է երկխոսություն ակտիվանա։ Հենց նման խնդիրներ փորձելու է լուծել  Լավրովը իր այցի ընթացքում»,-նկատեց Տարասովը։

Քաղաքագետը նշեց՝ չի կարող  մեծ վստահությամբ նշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսություն կհաստատվի, բայց դրա նախադրյալները կան. «Խանգարում է տեղեկատվական արշավը։ Ադրբեջանը ոչ մի կերպ դուրս չի գալիս պատերազմի էյֆորիայից, իսկ Հայաստանը շարունակում է տանել պարտության սինդրոմը։ Ժամանակ է պետք, որպեսզի կողմերը քաղաքական վստահություն ունենան միմյանց նկատմամբ։ Միանգամից դա հնարավոր չէ, բայց շանս կա»։

Ինչ վերաբերում է Լեռնային  Ղարաբաղի կարգավիճակի խնդրին, մեր զրուցակիցը նկատեց. «Հարցն այն է, որ Մինսկի խումբն իր օրակարգը չի թարմացրել։ Միայն ասում են, որ պատրաստ են երկխոսությունը վերականգնել։ Սա նշանակում է, որ գործում է հին օրակարգը, ինչն էլ ենթադրում է քննարկում կարգավիճակի շուրջ»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում