Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Բանակցային ձևաչափը ձախողվեց պատերազմի ժամանակ, երբ նաև Փաշինյանը մերժեց միջազգային խաղարար ուժերի ներկայությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացվելով որպես վարչապետի թեկնածու՝ խորհրդարանի լուծարման հայտնի սխեմայի շրջանակում, հարցերի պատասխանելիս անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցում արցախյան բանակցային գործընթացի թեմայով արած հայտարարություններին: Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ նանակ է գրել Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ խոսել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության մասին: Փաշինյանը նշել է, որ ավելի մանրամասներ կբացահայտվեն տարիներ անց, երբ հրապարակվեն որոշակի փաստաթղթեր, իսկ առայժմ նկատել, որ բանակցային գործընթացը դեռևս 2015 թվականի աշնանը հասել էր մի կետի, երբ միջնորդները հակված էին Ադրբեջանի դիրքորոշմանը և հայկական կողմից պահանջում էին հրաժարվել միջանկյալ կարգավիճակից և տարածքներ հանձնել հանրաքվեի անորոշ գաղափարի դիմաց: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքերով իրենց օգնում է շերտ առ շերտ հանրությանը ներկայացնել բանակցային վիճակի պատմությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ 2015 թվականին դադարեցվել են բանացկութունները շրջանակային համաձայնագրի շուրջ.«Մինչև այդ բանակցվում էր շրջանակային համաձայնագիր, որը ենթադրում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է հրահանգեն որոշակի սկզբունքների վրա արտգործնախարարներին պատրաստել համապարփակ խաղաղության և հրադադարի պայմանագիր։ Այսինքն՝ ամբողջ գործընթացը բաժանված էր երկու փուլի։ Առաջին փուլում ֆիքսվում են գլխավոր սկզբունքները՝ դա անում են պետության նախագահները, երրորդ փուլում՝ արդեն պատրաստվում է պայմանագիրը։ 2015 թվականին Ադրբեջանն առաջարկեց միանգամից անցնել համապարփակ պայմանագրի քննարկման։ Մինսկի խմբի համանախագահները երբեք չեն եղել որևէ մի կողմի  շահերը պաշտպանելու դիրքում։ Այդ ժամանակ որոշվեց մեկ այլ մոտեցում ՝ այն է, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդես կգան համատեղ հռչակագրով, կանեն քաղաքական հայտարարություն՝ առ այն, որ իրականացնում են Մադրիդյան սկզբունքները։ Բացի այդ համաձայնեցվում էր նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը իրականացվող քայլերի վերաբերյալ։ Իսկ այդ փաթեթի երրորդ բաղադրիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն էր, որն այդ ողջ գործընթացին տալիս էր կողմերի համար պարտադիր իրավական ուժ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝  ինքն անձամբ այդ փաստաթուղթը տեսել է անցած տարի  օգոստոսին, երբ Սամվել Բաբայանի հրավերով Արցախ էր գնացել.«Նա այդ փաստաթուղթը ցույց տվեց ինձ և ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին։ Եթե հիշում եք՝ այդ ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարություն էր արել, որ  ինքը կարող է այդ փաստաթուղթը ցույց տալ յուրաքանչյուրին, ում դա հետաքրքրում է։ Այսինքն՝ այն ինչի մասին երեկ խորհրդարանում խոսվում էր, Նիկոլ Փաշինյանի գնահատականն էր։ Նա ամեն կերպ փորձում է  ներկայացնել այնպես՝ իբրև թե ստացել է  բացասական ժառանգություն և պատերազմն անխուսափելի էր։ Այդպիսով նա քողարկում է իր անձնական պատասխանատվությունը  հայ ժողովրդի առջև»։

Մեր զրուցակցի  կարծիքով՝ մենք ճշմարտությունը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ  բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակվեն. «Մենք բազմիցս դիմել ենք Նիկոլ Փաշինյանին՝ կոչով, որ հրապարակվեն  բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Անցած տարվա արցախյան  պատերազմը հանում է որևէ գաղտնիություն բանակցային գործընթացի հետ կապված։ Բանակցային գործընթացը  ձախողվել է  ոչ թե մինչև այդ պատերազմը, այլ այդ պատերազմի ժամանակ ու այդ  ձախողման մեջ դերակատարություն ունի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով մերժեց միջազգային հանրության խաղաղարար ուժերի ներկայությունն Արցախի անվտանգության գոտում և գերադասեց  համաձայնվել, որ Արցախի սահմանների ու շփման գծի վրա տեղակայվի ռուսական զորախումբ։ Տարբերությունն այն է, որ միջազգային հանրությունը պնդում էր, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը 1994 թվականի հրադադարի շփման գծի վրա, անվտանգության գոտում պետք է տեղակայվեն  միջազգային խաղաղարար ուժերը և մատնանշվել էր, որ դրանք պետք է լինեն սկանդինավյան ուժերը։ Այդ տարբերակը մերժվել է  նաև ՀՀ վարչապետի կողմից։ Հենց այստեղից սկսվեց Մինսկի խմբի գործընթացի ձախողումը»։

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չէր կարող Մինսկի խմբի գործընթացին միակողմանի դեմ հանդես գար.«Դա կարող էր միջազգային լուրջ հետևանքներ ունենալ։ Ուստի պնդել, որ  Ադրբեջանը կարող էր ինքը դեմ լինել ու համանախագահողներն էլ պաշտպանեին Ադրբեջանի տեսակետը՝ Փաշինյանի մեկնաբանություններն են։ Դրանց մասին ճշմարտությունը կարող ենք իմանալ, եթե հրապարակվի բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերը։ Այդտեղից յուրաքանչյուրս կարող ենք մեր սեփական դատողություններն անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում