Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Իշխանությունը շփոթում է բռնապետությունը անարխիայի ու անիշխանության հետ

«2018 թվականին մենք մեզ զրկել ենք բռնապետություն ունենալու հնարավորությունից»,-խորհրդարանում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով  իր թիմին ուղղված մեղադրանքների մասին։

Փաշինյանն ընդգծել է, որ կարող էին այնպես անել, որ «շնչելուց-արտաշնչելուց» հարցնեին, բայց դա իրենց սկզբունքներին դեմ էր.« Մենք չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը»,-ընդգծել է նա։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քաղաքական գործիչների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու հայտարարությունները պետք է դիտարկել նախընտրական կոմպանիայի շրջանակներում.«Այն պահից սկսած, երբ  վարչապետը հայտարարեց, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ նույնիսկ օրն էլ չէր նշել,ցանկացած գործչի ելույթ պետք է դիտարկել միայն նախընտրական կոմպանիայի կտրվածքով։ Հասկանալի է, որ վարչապետն օգտագործելու էր այս առիթը և նախընտրական արշավին բնորոշ ելույթ ունենալու։ Ի դեպ ասեմ, որ սա նորմալ է և այնպես չէ, որ միայն Հայաստանում է այսպես»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ միանշանակ Հայաստանում չկա բռնապետություն, բայց իշխանությունների կողմից նկատելի է ազատության սահմանափակմանն ուղղված քայլեր. «Վարչապետի ասածը՝ թե իրենք լիարժեք ժողովրդավարության կողմնակից են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Պարզապես  վարչապետը չի կարողանում երկրում ստեղծել այն ոչ ժողովրդավարական համակարգը, որն ինքը կցանկանար ստեղծել, որովհետև անգամ դա ստեղծելու համար է  պետք ունակություններ ունենալ, ինչը վարչապետը չունի։ Ի դեպ՝  միայն հայաստանյան դիտորդները չէ, որ այդ մասին են նշում։ Freedom House-ի զեկույցում ևս ընդգծվում է, որ Հայաստանում ժողովրդավարական նվաճումները համեմատած նախորդ տարիների հետ՝ անկում են գրանցել ու սա պայմանավորված չէ միայն պատերազմով ու կորոնավիրուսով։ Մարտի 1-ի հանրահավաքում վարչապետը գոռում էր, թե թավիշին վերջ է տրվելու, բայց շատ բռնություններ մնացել են անպատիժ։ Նա չի կարողանում ստեղծել նախկին ղեկավարների կողմից ստեղծած համակարգը, դրա համար էլ ներկայանում է որպես ժողովրդավար։ Այսինքն՝ աղվեսի դունչը չհասավ խաղողին, ասում է՝ խակ է։ Բայց սա միանշանակ բռնապետություն չէ, պարզապես փորձեր են սահմանափակելու ազատությունը, բայց դա էլ չի ստացվում, որովհետև նման հարցերում էլ է տաղանդ պետք»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ևս այն կարծիքին է, որ Հայաստանում բռնապետություն չկա.«Մինչև 2018 թվականը կար ավտորիտարիզմ, բայց դա էլ չկա։ Տվյալ դեպքում՝ իշխող քաղաքական ուժը և անձամբ վարչապետը փոքր-ինչ շփոթում են բռնապետությունը անարխիայի ու անիշխանության հետ։ Այս դեպքում էլ հայտնվել են հակառակ ծայրահեղության մեջ և փոխանակ օրենքներով աշխատեն ու պատժվեն օրինազանցները՝  հայտնվել են այնպիսի մի իրավիճակի մեջ, երբ որևէ մարդ կարող է պատասխանատվություն չկրել իր կողմից այլ մարդկանց իրավունքները խախտելու մեջ։Կան սուբյեկտիվ և նաև օբյեկտիվ պատճառներ։Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ դատական համակարգի վիճակն է, բայց պետք է այնուամենայնիվ  նշենք, որ իշխանությունն էլ ունի լուրջ բացթողումներ այս իրավիճակի համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ հասարակությանը դուր չի գալիս, որ իր սպասումները չեն արդարացվում, այդ պատճառով էլ հիասթափությունը սովորականից ավելի բարձր է. «Հունիսի 20-ի  արտահերթ ընտրությունների գործընթացում ու դրա արդյունքում  իշխող քաղաքական ուժը այլևս չի ստանա այն արդյունքը, որ ստացավ 2018 թվականին։ Բայց քանի որ չկա ուժեղ այլընտրանք, որը կարողանա իշխանության համար պայքար մղել տվյալ քաղաքական ուժի հետ՝ հասարակությունը շարունակում է իր համակրանքը պահել իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ Իշխանությունները դեռևս ունեն ժամանակ և նաև ընտրություններից հետո կստանան այնքան քվե, որպեսզի փոխեն իրենց վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ ու գտնեն այս ոսկե միջինը անիշխանության ու բռնապետության միջև, որը կոչվում է ժողովրդավարություն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում