Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Շուշին ու Հադրութը նվեր էին Ադրբեջանին՝ ԵԱՏՄ անդամագրվելու դիմաց. Երևանը պետք է քանդի այդ կոնցեպտը

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել:  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին.«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,-  ասել է Մհեր Գրիգորյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ  կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել. «Ցանկացած դեպքում պետք է Ադրբեջանի մասնակցությունը արգելափակվեր։ Կան տարբեր հարցեր՝ օրինակ Ադրբեջանի լկտի պահվածքը, հայտնի պուրակը… այդ ամենի պատճառով մենք չպետք է թույլ տայինք, որ ադրբեջանցիք մասնակցեն այդ նիստին։ Հայաստանը փաստորեն օգտագործելով վետոյի իրավունքը թույլ չտվեց, որ Ադրբեջանը մասնակցի ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին և ըստ իս՝ գլխավոր  պատճառը հենց գերիների հարցի չլուծված լինելն է։ Նույնիսկ եթե վաղը գերիների հարցը լուծվի, մենք նորից պետք է արգելափակենք ու թույլ չտանք, որ Ադրբեջանը այս կամ այն ձևով ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի  շրջանակներում որևէ մասնակցություն ունենա՝ նույնիսկ որպես դիտորդ կամ հրավիրյալ։ Այդ գերիների մուլյաժներով պուրակը միջազգային մակարդակի խայտառակություն է, բացի այդ՝ նրանց լկտի պահվածքը սահմանամերձ շրջաններում՝ Սյունիքում ու նույն Լեռնային Ղարաբաղում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ կարևոր է այն, որ ՀՀ կառավարությունը օգտագործել է իր վետոյի իրավունքը։ Միևնույն  ժամանակ մեր զրուցակիցը չի բացառում, որ Ադրբեջանը առաջիկայում կարող է ԵԱՏՄ-ին նույնիսկ անդամագրվելու նկրտումներ ցույց տա. «Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանը, նաև Շուշիի պատմության հետ կապված, մեղմ ասած, աչքերը փակել է ու թույլ տվել, որ Ադրբեջանն իրեն լկտի պահել։ Դրա դիմաց Ալիևը խոստացել է անդամագրվել ԵԱՏՄ-ին։Այո՝ Շուշին ու Հադրութը նվեր էին Ադրբեջանին՝ ԵԱՏՄ անդամագրվելու համար։ Հիմա մենք պետք է դիմադրենք, որ Ռուաստանն էլ հասկանա իր սխալը։ Ադրբեջանն էլ հիմա  չի ուզում մտնել, չի կատարում իր խոստումը։ Այո՛ Ռուսաստանը ուզում է, որ Ադրբեջանը կա՛մ մտնի ԵԱՏՄ կա՛մ դիտորդի կարգավիճակ ստանա ու դրա պատճառով պատերազմի ժամանակ մեզ, մեղմ ասած, չաջակցեց։ Մենք այդ կոնցեպտը պետք է քանդենք ու ցույց տանք, որ մենք էլ ունենք ձայն։ ԵԱՏՄ-ի ուժը տնտեսական էֆեկտիվությունը չէ։ Ես միշտ քննադատել եմ ու հիմա էլ քննադատում եմ մեր մասնակցությունը այդ կառույցին։ Բայց եթե այնտեղ ենք՝ որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք, որ Ադրբեջանը ոչ միայն անդամ չդառնա, այլ նաև կարգավիճակ ստան՝ գործընկեր պետության կամ դիտորդի»։

Հնարավոր՞ է Ռուսաստանի կողմից այս հարցի շուրջ Հայաստանի վրա ճնշումներ լինեն հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանն արձագանքեց. «Հնարավոր է լինեն ճնշումներ։ Երբ ինձ նման հարց են տալիս, այլ երկրների հետ չենք կարող աշխատել, որովհետև Ռուսաստա՞նն է դեմ կամ դեմ է այլ հարցերում, ես առաջարկում եմ հետևյալը. պետք է ժողովրդի հետ անկեղծ լինենք ու հայտարարենք՝ ունակ չենք պետականություն ունենալ, փակենք պետականությունը ու ցրվենք-գնանք մեր գործերով զբաղվենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում