Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել: Այս երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի մարզի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ արտաքին անվտանգության համակարգը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, որևէ փոփոխություն չի կրել և հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։










































