Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Սերժ Սարգսյանի խնդրանքը Պուտինին և ակնարկը Ռոբերտ Քոչարյանին

Օրերս հեռարձակված իր հերթական հարցազրույցում անդրադառնալով 2018  թվականի ապրիլի իրադարձություններին ու հետագա զարգացումներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իհարկե բացահայտ թիրախավորելով Նիկոլ Փաշինյանին, դրան զուգահեռ բավականին թափանցիկ ակնարկներով անուղղակի, սակայն խիստ նկատելի թիրախավորում էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Օրինակ, որքան խոսուն էր նրան ուղղված հարցը՝ Պուտինից իշխանություն խնդրելու մասին, և պատասխանը, որ Պուտինից պատրաստ է շատ բան խնդրել Հայաստանի համար, և խնդրել է՝ նախագահ եղած ժամանակ, սակայն խնդրել իշխանությունը պահելու կամ իշխանության գալու հարցում, դա իրենը չէ, ինքը չի անի այդպիսի բան, քանի որ դա արժանապատիվ չէ: Թերևս ավելորդ է մեկնաբանել, թե ինչ ասոցիացիա է առաջացնում հարցն ու պատասխանը, եթե նկատի առնենք այն, թե Պուտինի հանգամանքը ինչ աստիճանի ինտենսիվությամբ է իր քաղաքական «քսակում» թափահարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործնականում թավշյա հեղափոխությունից ի վեր, և ավելի ու ավելի ինտենսիվ:

Հարցազրույցում կան իհարկե դարձյալ բավականին հնչեղ օրինակներ, թե ինչպես է երրորդ նախագահը նուրբ ակնարկներով թիրախավորում երկրորդին: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի հարցազրույցը ոչ միայն վերստին վկայեց, այլ ընդգծեց նաև, որ ժամանակի ընթացքում ավելի է սրվելու պայքարը նրա և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ նախկին կառավարող համակարգը տնօրինելու, ըստ այդմ այդ համակարգի հետագա վարքագիծը կառավարելու համար: Այդ պայքարը թերևս շարունակվելու է նաև հունիսի 20-ից հետո, անկախ, թե ինչպիսի արդյունքով կավարտվի ընտրությունը և ինչ ցուցանիշ կարձանագրեն ըստ էության նույն ընտրազանգվածի համար պայքարող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքները, անկախ, թե նրանցից ով կհայտնվի խորհրդարանում: Հավանականությունը, որ կհայտնվեն երկուսն էլ, թերևս բացառելի չէ, սակայն բավականին փոքր է: Ավելի հավանական է, որ երկուսն էլ չհայտնվեն, թեև այստեղ իհարկե երկրորդական գործոն չի լինելու հենց այն, թե ով ինչ է խնդրում Պուտինից:

Չի բացառվում անգամ, որ Սերժ Սարգսյանը ակնարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում կարող է հայտնվել միայն Պուտինի շնորհիվ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը թերևս փորձ է անում այդպիսով նաև ապահովագրվել այն պարագայի համար, երբ Ռոբերտ Քոչարյանին հաջողվի հայտնվել խորհրդարանում, իսկ իրեն՝ ոչ:  Այդ դեպքում բնականաբար առաջանալու է թիմը պահելու խնդիր, հետևաբար նաև արդյունքի համար բացատրության հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում