
ԱՄՆ-ը և Իրանը նախատեսում են կազմակերպել ձերբակալված քաղաքացիների փոխանակում: Այս մասին հայտնում է al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին:
«Վաշինգտոնը կազատի իրանցի չորս կալանավորներին: Փոխարենը Իրանն ազատ կարձակի չորս ամերիկացիների, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ՝ ի շահ ամերիկյան հետախուզության», – ասված է հայտարարության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալված իրանցիներն օգնել են շրջանցել ԱՄՆ տնտեսական էմբարգոն:
Նշվում է, որ քաղաքացիների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ը 7 մլրդ դոլար կվճարի իրանական սառեցված ակտիվներից:
Բացի այդ, Իրանը Մեծ Բրիտանիայի հետ ևս նման բանակցություններ է վարել, ընդգծում է հեռուստաալիքը: