
Ղրղզստանի ՆԳՆ-ն 11 քրեական գործ է հարուցել Տաջիկստանի հետ սահմանին զինված բախման փաստի առթիվ:
Այս մասին կիրակի օրը Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության ղեկավարի տեղակալ Էրքեբեկ Աշիրխոդջաևը:
«Տաջիկստանի հետ սահմանին կոնֆլիկտի հետ կապված տասնմեկ քրեական գործ է հարուցվել», – ասել է նա:
Ըստ նրա՝ գործերը հարուցվել են ներառյալ Քրեական օրենսգրքի «Մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների», «Սպանության», «Սահմանի անօրինական հատման» և «զանգվածային անկարգությունների» հոդվածներով: