
Ղրղզստանը տարհանել է ավելի քան 33 հազար քաղաքացու Տաջիկստանի հետ սահմանի հակամարտության գոտուց: Այս մասին պատմել է հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր առմամբ տարհանվել է 33 388 մարդ», – ասել է նա:
Սոլթոնբեկովան հստակեցրել է, որ նրանցից ավելի քան 19 հազարը երեխաներ և դեռահասներ են:
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 28-ին Բատկենի շրջանի Կոկ-Տաշ գյուղի ջրաբաշխիչ կետի շրջանում բախում է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի բնակիչների միջև, որն այնուհետև վերածվել է երկու երկրների զինծառայողների միջև զինված բախման:
Ղրղզստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ տաջիկական կողմը տեղադրել է տեսահսկման տեսախցիկ՝ ջրատար կառույցի կողքին