Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Տարեկան 25-30 հազար քաղաքացի վարորդական վկայական է ստանում. նրանցից 20 հազարը մտնում է երթևեկության մեջ

Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց:

Վիճակագրության համաձայն 2018 թվականին վարորդական վկայականի համար 37 հազար դիմողից դրական է հանձնել 25 հազար քաղաքացի, 2019-ին՝ 62 հազարից 28 հազարն է ստացել վարորդական իրավունքի վկայական, իսկ 2020 թվականին՝ 53 հազարից՝ 26 հազարը:

Նախկինում օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը չհանձնելուց հետո կրկին փորձելու համար:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այնպես չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխությունները, ընթացակարգային մեխանիզմների կարգավորումը էապես ազդելու է որակի, երթևեկության որակի բարձրացման վրա.«Իրականում դա ընթացակարգային գործընացի կարգավորումներ են, ոչ թե գիտելիքի տեսանկյունից է փոփոխություն արվում։ Ելնելով ներկա իրավիճակից և նրանից, որ վարորդական իրավունքի քննության գործընթացը վերջին տարիներին ընթացակարգային որոշակի փոփոխություններ էին կրել՝ ելնելով նրանից, որ բոլորը ցանկանում են վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, այդ փոփոխությունները կատարվեցին։ Իսկապես դիմողները շատ-շատ են և այս ամենն արվեց նաև հերթերը կանոնակարգելու համար»,-ասաց Ղահրամանյանը։

Մեր զրուցակի խոսքով մարդիկ շատ դեպքերում պատասխանատվությամբ չեն մոտենում  վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման քննություններին, առանց պարապելու գնում են,կտրվում են քննությունից և դրա պատճառով հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջանում։

Գործնական քննության համար մինչև 20-25 աշխատանքային օրով հերթեր են գոյանում, բայց նրանց մեջ մեծ մասն առանց պարապելու է գնում քննության և այդ վիճակը կանոնակարգել էր պետք։ Մեր զրուցակցի խոսքով այս փոփոխութունները ոչ շատ, բայց մի փոքր ավելի պատասխանատու կդարձնեն մեր քաղաքացիներին, քաղաքացիները անպատրաստ չեն գնա քննություններին, հերթեր չեն գոյանա և հնարավոր կլինի գործընթացը նորմալ կազմակերպել։ «Ներկա ժամանակահատվածի համար այս կարգավորումները պետք էին»,-ասաց Ղահրամանյանը։

Մեր զրուցակցի խոսքով ներկայումս կատարվող փոփոխությունները միգուցե 2-3 տարի հետո որոշակի արդյունք ունենան, որովհետև տարեկան մոտ 25-30 հազար քաղաքացի է վարորդական վկայական ստանում, նրանցից 20 հազարը երթևեկության մեջ մտնում։ Այդ իմաստով շատ լավ է, որ տեսական քննության համար 10 հարցը դարձել է 20, դա ավելի է ամրապնդում ապագա վարորդի գիտելիքները, բայց գործնական մասով դրական տեղաշարժը դեռ շատ վատ է։ Երևան քաղաքի երթևեկությունը վատագույն վիճակում է, մեքենաները կայանված են մայթերին, կայանումներ են արվում երթևեկելի գծերին, ճանապարհային նշաններ չկան շատ հատվածներում և նոր վարորդը հոգեբանորեն ճնշված վիճակում է լինում քննություն հանձնելու ժամանակ։ Նրա համար շատ դժվար է այդ խայտառակ երթևեկության մեջ ճիշտ վարել, խախտումներ թույլ չտալ։ «Նորմալ երթևեկություն ունենալու համար դեռևս մեծ անելիքներ կան»,-եզրափակեց  Սերգեյ Ղահրամանյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում