Միջազգային հնգյակի անդամ երկրները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) ԱՄՆ ներկայացուցչության հետ այսօր բանակցություններ են ունեցել: Բանակցություններն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների պլանի վերականգնմանը: Այս մասին հայտնել է Ավստրիայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Վիեննայում ապրիլի սկզբից մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների պլանի վերականգնման աշխատանքները:
Միջազգային հնգյակի և Իրանի համատեղ հանձնաժողովը պարբերաբար քննարկումներ է անցկացնում:
Քննարկման մասնակիցներն անցկացնում են նաև խորհրդատվություններ ոչ ֆորմալ մակարդակում: Դրանք անցկացվում են նաև երեք աշխատանքային խմբերում ընդգրկված փորձագետների մակարդակով: Երկրների ներկայացուցիչները Վիեննայում գտնվող ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում: ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ուղիղ և անմիջական հանդիպում Վիեննայում նախատեսված չէ: