Monday, 13 07 2026
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից

Զանգեզուրի հարցով Իրանը չի կարող անտարբեր մնալ, զիջումներ թույլ չի տա

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իրանը դեմ է Հայաստանի սահմանների փոփոխությանը և Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցը Բաքվի կողմից կեղծիք են համարել:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը գտնում է, որ  տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին, մասնավորապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո աշխարհաքաղաքական  նոր դասավորումներն ու փոփոխությունները ինքնըստինքյան հանգեցին Իրանի կողմից արտաքին քաղաքականության վերաձևավորման և տարածաշրջանային մոտեցումների  ու դիրքորոշումների մեջ որոշ ստուգումներ և վերափոխումներ  կատարելուն, որոնք կարող են ապահովել Իրանի տարածաշրջանային անվտանգությունը:

Ինչ վերաբերում է Սյունիքի հետ կապված Բաքվի և  Թուրքիայի սպառնալիքներին, որոնք, ըստ Շահմուրադյանի, անուղղակիորեն ունեն նաև Ռուսաստանի դրական համարկանքը, արժանացել են Իրանի հակադարձմանը, քանի որ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները կապված Կովկասյան տարածաշրջանում ճանապարհների կոմունիկացիային, ուղղակի բախվում են Իրանի տնտեսական և էներգետիկ շահերին, ինչը կարող է խանգարել Իրանի ելքը դեպի Սև ծով և Արևելյան Եվրոպայի երկրները:

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ ներկա պայմաններում Իրանը Հայաստանը դիտում է որպես անկախ պետություն, որի սահմանները և ինքնիշխանությունն ամրագրված են ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայում՝ որպես միջազգայնորեն ճանաչված սահմաններով ինքնիշխան պետություն: Իսկ այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են հետպատերազմյան պայմաններում թուլացած Հայաստանից, ուղղակիորեն հակասում է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կոնվենցիային:

»Թուրքիայի և  Ադրբեջանի անհեթեթ պահանջները Հայաստանից, ըստ նոյեմբերի 9-ի խայտառակ հաշտության համաձայնության դրույթների, կապված Զանգեզուրի միջանցքի հանձնմանը, չեն համապատասխանում միջազգային իրավունքի ընդունված նորմերին և ուղղակիորեն հետապնդում են կապիտուլացիայի և ավելին՝ օկուպացիայի միջազգային կարգը խառնող ու խախտող անօրինականության, որին ոչ միայն դեմ է Իրանը, այլ ամբողջ աշխարհը, բացառությամբ միջազգային կարգը և կանոնը անտեսող ու խախտող երեք երկրների՝ Թուրքիա, Ադրբեջան և Ռուսաստան»,-նշեց նա:

Ըստ նրա՝ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր ամենանվտանգ և վստահելի հարևան երկրի ներքին ու արտաքին անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական անվտանգությանը: Հետևաբար, Սյունիքի մարզում ընթացող զարգացումները և Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի, այդ երկուսի բարեկամ երրորդ տերություն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի առջև դրված պարտադիր ու նվաստացնող պահանջները ոչ միայն հակասում են միջազգային օրենքներին, այլև ուղղակի բախվում են այդ երեք տարածաշրջանային ուժերի հետ մրցակցության-համագործակցության  հարաբերակցական դաշտում գտնվող Իրանի շահերին: Այստեղ Իրանը արդարացիորեն իր իրավունքն է համարում, հակազդեցություն ցուցաբերել այդ երկրների միակողմանի և պարտադրող որոշումներին:

Զանգեզուրի հարցի կարևորությունը Իրանի համար, Շահմուրադյանի խոսքով, ոչ միայն այժմեական, այլ նաև պատմական անցյալ ունի և դա համարվում է Իրանի  անվտանգության երաշխավորման և դեպի Ռուսաստան և Եվրոպա ցամաքային կապի մի կարևոր տարբերակ, անկախ այն հարցից, թե Հայաստանում ինչ իշխանություն է երկրի կառավարության ղեկին, Զանգեզուրը Իրանի անվտանգության և տրանսպորտային անվտանգության և քաղաքակրթական կապի ու հաղորդակցության կարևոր գոտի է համարվում, որին խորը գիտակցում են Իրանի հեռատես ու խոհեմ քաղաքական գործիչները:

«Նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները կապված օրվա պայմաններին ու մեծ ուժերի կողմից նրանց վրա գործադրվող ճնշումներին կամ իրենց թույլ դիրքի ու կեցվածքի պատճառներով պարտավորված լինեն Զանգեզուրի հարցով ինչ-որ զիջումների գնալ Ադրբեջանի զորբայությունների դիմաց, ապա Իրանը կտրականապես և առանց որևէ վերապահությամբ իրոք հակազդելու է այդ որոշումներին, դա լինի Հայաստանի իշխանությունների կողմից կամ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի կողմից»-հավելեց նա:

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության  ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հարևանները Թեհրանի պետական քաղաքականության հայեցակարգում և անվտանգության ու բարիդրացիական հարաբերությունների ոլորտում առաջնահերթություն են համարվում: Շահումադյանի խոսքով՝ Հայաստանը Իրանի այդ ամենամոտ և ամնավստահելի քրիստոնյա հարևաններից մեկն է, հարց է, թե  Հայաստանի իշխանությունները ինչ քայլեր կձեռնարկեն իրենց հարաբերությունները Իրանի հետ ամրապնդելու ուղղությամբ՝  երաշխավորելու երկու կողմերի տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական հարաբերությունները և քաղաքակրթական կապերը, որի ճանապարհը անցնում է Այունիքի մարզով  և Զանգեզուրի «անվտանգ» ճանապարհով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում