Սանկտ Պետերբուրգում բացահայտվել է ՀՀ քաղաքացու սպանությունը: 23-ամյա Գևորգ Պողոսյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 7-ի երեկոյան ВАЗ-2114 մակնիշի մեքենայի մեջ: Երիտասարդը մահացել էր որովայնի շրջանում ծակող-կտրող գործիքից ստացված վնասվածքներից:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 23-ամյա Միխայիլ Մարդոյանը, որը Սանկտ Պետերբուրգում ապրում է առանց գրանցման: Նախնական տվյալներով՝ սպանության պատճառը անձնական թշնամությունն է: Մինչ այդ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով (սպանություն) հարուցվել էր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:










































