Sunday, 12 07 2026
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։

Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։

Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված,ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․05.21թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում