Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Սերժ Սարգսյանին Ռուսաստանում և նրան անվերապահորեն նվիրված Ռոբերտ Քոչարյանը չեն ներում

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում պատմել է, թե այլ ինչ նախադասություններ ու պարբերություններ են եղել 2018թ․ ապրիլի 23-ին իր հրաժարականի տեքստում, որոնք Կարեն Կարապետյանը հանել է տվել։ Մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալը Սերժ Սարգսյանը նրան ցույց է տվել հրաժարականի տեքստը։ Այդպիսով, Փաշինյանի հետ հանդիպման գնալուց առաջ Կարեն Կարապետյանը իմացել է, որ անիշխանության ու իրավահաջորդի վիճակ կա և Սերժ Սարգսյանը հեռանում է։ Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի նախնական տեքստը, մինչև Կարապետյանի կողմից այդ նախադասությունների ջնջելը, ակնարկ են պարունակում իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու ցանկության մասին։

Սերժ Սարգսյանը պատմում է․ «Հանդիպումը տեղի է ունեցել իմ հրաժարականի օրը։ Ես ունեի հրաժարականի տեքստ, որը ցույց էի տվել Կարեն Կարապետյանին։ Նա նայեց հրաժարականի տեքստը և խնդրեց հանել մի նախադասություն և մի պարբերություն։ Ես համաձայնվեցի։ Այսինքն՝ ես հրաժարականի տեքստում գրել էի՝ «փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը։ Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը։ Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից, սիրելի ցուցարարներ, և սիրելի ոչ ցուցարարներ։ Նա մարմնավորումն է փորձի և ապագայի, օգնեք նրան»։ Քանի որ ինքը պետք է ինձ փոխարիներ և ցանկություն չուներ, որ այս նախադասությունը լինի իմ հրաժարականի տեքստում ես հանեցի այն։ Այնուհետև մենք գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը»։

Սերժ Սարգսյանը փաստացի Կարեն Կարապետյանին ասել է՝ կարողանում ես վերցնել իշխանությունը, վերցրա Փաշինյանից ու փողոցից, դե յուրե դու ես լինելու վարչապետի պաշտոնակատարն ինձանից հետո։ Եթե Կարեն Կարապետյանն ընդհանրապես չունենար իշխանությունը ժառանգելու ցանկություն, չէր գնա նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և հետագայում սոսկ կմթնացներ իր ժ/պ օրերը, մինչև իշխանության լիակատար փոխանցումը։ Քանի որ նա գնացել է Փաշինյանի հետ հանդիպման, ու ինչպես հիշում ենք, վերջինիս առաջարկել է մի քանի տարբերակ՝ հեռանալ աշնանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, մի քանի շաբաթից կամ օրից, նշանակում է, որ նա Հայաստանի ղեկը վերցնելու ցանկություն է ունեցել և նրան այդ ժամանակը պետք էր հեղափոխական ալիքը մարելու համար։ Իսկ Սերժ Սարգսյանը հենց հրաժարականի տեքստով՝ գրավոր է փորձել նրան փոխանցել իշխանությունը։ Կարեն Կարապետյանը ջնջել է տվել իր անունը, ու հավանաբար Սերժ Սարգսյանն այստեղ էլ ճիշտ է, երբ ասում է՝ «Միգուցե նա մտածում էր, որ իմ կողմից բարի խոսքը իր անձի հանդեպ կարող էր մարդկանց մոտ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել, քանի որ իմ նկատմամբ կար բացասական վերաբերմունք։ Եթե ուղիղ ասեմ, ինձ համար արդեն նշանակություն չուներ այս նախադասությունը կմնար, թե ՝ ոչ, որովհետև դա բարեմաղթանք էր Կարեն Կարապետյանին»։ Ուստի Կարեն Կարապետյանը իրեն վերաբերող հատվածը հանել է տվել տեքստից որպեսզի իր անունը չկապվի մերժված Սերժ Սարգսյանի հետ և գնացել է պայմանավորվելու Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնելու շուրջ։

Ու ինչպես նկատում ենք, այստեղ հերքվում է այն վարկածը, թե Կարեն Կարապետյանը սոսկ գնացել է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելու Սերժ Սարգսյանի հեռանալու ժամկետների շուրջ․․․ Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ ավելին է խոսել, քանի որ նրա դրդապատճառները տեսանելի են Սերժ Սարգսյանի պատմածից․․․ Սակայն Կարեն Կարապետյանը մերժվել է, ինչի արտացոլումն էր այն, որ նա դուրս գալով մեկուսարանից, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն իրեն ճիշտ չի հասկացել․․․ Իսկ ի՞նչ էր ասել Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին, որ նա ճիշտ հասկանար կամ չհասկանար․․․ Վստահաբար, զրույցը եղել է իշխանությունը կիսելու կամ վերցնելու շուրջ․․․

Մինչդեռ մինչև օրս Ռուսաստանում կասկածում են, թե Սերժ Սարգսյանը ինքը նախընտրել է իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ Կարեն Կարապետյանին։ Իսկ Սերժ Սարգսյան արդեն որերորդ հարցազրույցն է անդադար արդարանում է, որ ինքը իշխանությունը փորձել է փոխանցել Կարեն Կարապետյանին, բայց նա չի ցանկացել իրենից ստանալ այդ իշխանությունը ու որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էլ չի կարողացել պահել իշխանությունը։

Իսկ ապացույցների դաշտում Սերժ Սարգսյանը ճիշտ է, և նրա հրաժարականի տեքստի այս հատվածի պատմությունը դրա վկան է։ Այլ բան է՝ հոգով մտքով նա արդյո՞ք ցանկացել է, որ իշխանությունը փոխանցվի իրեն դավաճանած Կարեն Կարապետյանին․․․ Այն աստիճան, որ նույնիսկ այդ պահին Նիկոլ Փաշինյանն ավելի նախըտրելի էր, քան Ռոբերտ Քոչարյանի հետ ստվերային ու Ռուսաստանում իր դեմ դավեր նյութող Կարեն Կարապետյանը․․․

Իսկ միգուցե՞ Սերժ Սարգսյանը փորձում էր հրաժարականի տեքստում իր անունը “ճիշտ” Նիկոլ Փաշինյանի հետ կապելով, բայց դրաից Կարեն Կարապետյանին դուրս թողնելով, ժողովրդին հիասթափեցնել Փաշինյանից, որպեսզի հասարակությունը այլ բան մտածի ու գործի Սերժ Սարգսյանի ասած մեխանիզմը․ եթե Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, հետևաբար Նիկոլ Փաշինյանը նրա մարդն է, հետևաբար մերժվածի մարդը մեզ պետք չէ ու ․․․․ հաջողում էր Կարեն Կարապետյանի գործը։ Սակայն ժողովուրդը այդ խայծը կուլ չտվեց․․․

Սերժ Սարգսյանին Ռուսաստանում և նրան անվերապահորեն նվիրված Ռոբերտ Քոչարյանը չեն ներում, իսկ Սերժ Սարգսյանի բերած իրեղեն ապացույցներն էլ կամ ռուսներին չի հասնում կամ նրանց չի համոզում, քանի որ Կարեն Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը այնտեղ այլ բաներ են պատմել Սերժ Սարգսյանի մասին /որ ճամպրուկը միտումնավոր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Ռուսաստանի մարդուն չանցնի իշխանությունը/։ Հենց նաև դրա համար Սերժ Սարգսյանը 17-ով միացավ Ռոբերտ Քոչարյանին՝ ապացուցելու իր նվիրվածությունը, անդավաճանությունը այն մարդուն, ում Ռուսաստանում “վստահում” են և ապացուցելու այն ամենի հակառակը, այն ինչ մատուցվել է Կրեմլին։

Բայց կարծեք թե չի ստացվում․․․ Այսքանց հետո էլ Մոսկվան չի հավատում նրան։ Անգամ, երբ ՀՀԿ փոխնախագահներն են տևապես հանդես գալիս ռուսամետ հայտարարութուններով, փորձում պաշտպանել ՌԴ նախագահի պատիվը Բայդենի մեղադրանքներից, իսկ Խաչիկ Ասրյանը պատրաստ է հանուն Ռուսասանի ՆԱՏՕ-ի դեմ կռվել․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում