Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Արցախում վաղն արդեն չի լինելու խաղաղապահ. ահա ուղենիշը

Հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ունի հինգ տարի ժամանակ՝ նոր իրողություններին պատրաստվելու համար: Այդ ժամանակահատվածը «սահմանվում» է ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման ժամկետով, որը հինգ տարի է: Ինչպես հայտնի է, ըստ համաձայնության, եթե հինգ տարին լրանալուց վեց ամիս առաջ կողմերից մեկը չի հայտնում առարկություն, ապա խաղաղապահների տեղակայումը ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով:

Այդպիսով, Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը Հայաստանում դիտարկվում է այսպես ասած շատ թե քիչ հարաբերականորեն հուսալի ժամանակահատված, որը մեզ պետք է նոր իրողությունների և մարտահրավերների պատրաստվելու, վերականգնվելու համար: Այն, որ այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում էապես պայմանավորում է կայունության խնդրի ապահովման էական հանգամանքները, կասկածից վեր է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ մենք չունենք հինգ տարի ժաանակ: Մենք ընդհանրապես ժամանակ չունենք և չափել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետով, խիստ անհամարժեք է: Բանն այն չէ, որ այդ ժամկետը կարող է կտրվել զգալիորեն ավելի շուտ: Ի վերջո, կարող է լինել նաև լիովին հակառակը՝ այն կարող է դառնալ 5–ի փոխարեն տարի: Խնդիրն այն է, որ ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում տեղի են ունենում այնպիսի շարժեր, երբ կարճ ժամանակ անց արդեն ռուս խաղաղապահները կարող են բոլորովին չլինել կայունության երաշխիք և Հայաստանը կանգնի երաշխիքների կամ մեխանիզմների բացակայության, սղության առաջ: Ըստ այդմ, Հայաստանը չի կարող գործել հինգ տարի ժամանակ ունենալու տրամաբանությամբ:

Հայաստանը պետք է գործի անգամ հինգ ամիս չունենալու մտածողության և տրամաբանության ռեժիմում, հրամայական դիտարկելով առավելագույնս արագ ռեգիոնալ կայունության հավելյալ թե ռազմական, թե քաղաքական մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը, որի առանցքում բնականաբար հայկական կարողությունների վերականգնումն է: Բանն այն է, որ նույն կերպ առաջին պատերազմից հետո Հայաստանում մտածել են, թե կա բավականաչափ ժամանակ, բայց հանկարծ պարզվեց, որ տարին անցել է ակնթարթորեն և այդ ընթացքում գործնականում չի արվել Հայաստանը աշխարհաքաղաքական իրողություններին և անմիջական մարտահրավերներին ու սպառնալիքներին պատրաստ դարձնելու ուղղությամբ: Ըստ այդմ, եթե անգամ պահպանվի Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը՝ հինգ տարի, միևնույն է Հայաստանի համար դա չէ, որ պետք է լինի ուղենիշ: Մենք ընդհանրապես պետք է ներքին տրամաբանության իմաստով աշխատենք այն մտայնությամբ, որ Արցախում վաղն արդեն չի լինելու խաղաղապահ և մենք լինելու ենք մենակ, ըստ այդմ մենք այսօր՝ ամեն օր պետք է աշխատենք վաղը մենակ չմնալու նպատակադրումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում