Sputnik V պատվաստանյութը հաստատվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը (РФПИ):
«РФПИ-ն հայտարարում է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն արվում է «Emergency use authorization, EUA» գործընթացի շրջանակում: Թուրքիան Sputnik V-ն գրանցած 63-րդ երկիրն է»,- հայտնում են ֆոնդից: