Wednesday, 22 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

6։2. Գեյմ, սեթ և մատչ․ Մխիթարյանը «Յուվենտուսո՞ւմ»

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս 6։2 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հիշեցնենք, որ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճում հաշիվը բացեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները․ 9-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդեսը: «Ռոմա» 15-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Իսկ առաջին կեսի ավարտին նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Զեկոն:Երկրորդ կեսում «Մանչեսթեր Յունայթեդ» ուղղակի կապիտուլյացիայի ենթարկեց մրցակցին՝ խփելով 5 գնդակ դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կավանին և Ֆերնանդեսը, մեկական անգամ էլ գոլ խփեցին Պոգբան և Գրինվուդը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Գեյմ, սեթ և մատչ․ «Ռոման» պարտվեց թենիսային հաշվով և ըստ էության թենիսի տերմինալոգիային համապատասխան։ «Ռոման» պարտվեց պայքարի առաջին խաղում կամ սեթում, և մեծ հաշվով նաև դիմակայությունում։ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար իտալական թիմին անհրաժեշտ է հաղթել առնվազն 4։0 հաշվով, ինչը գործնականում հնարավոր չէ։ Երեկվա խաղում Պուլու Ֆոնսեկայի թիմը «Մանչեսթեր Յունայթեդին» զիջեց խաղային բոլոր առումներով։ «Ռոման» հրաժեշտ կտա Եվրոպա լիգային և չի մասնակցի 2021/2022 թթ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Հայտնի է նաև, որ մրցաշրջանի ավարտին Ֆոնսեկան հրաժեշտ կտա «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Նախօրեին իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր չնվաճելու պարագայում «Ռոման» կհրաժարվի մի քանի առաջատար ֆուտբոլիստներից, այդ թվում նախ Մխիթարյանից։ Ա սերիայում «Ռոման» միայն 7-րդն էր և լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն ըստ էության չունի։ Իտալիայի առաջնությունում Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցելու հնարավորություն են ստանում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը։ «Մխիթարյանը դեմ չէ «Ռոմայում» կարիերան շարունակելուն: Նա լավ է զգում Հռոմում, բնակվում է ընտանիքի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կգլխավորի «Ռոման և կհաջողվի արդյոք ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր» ,- գրել էր իտալական մամուլը։ Ֆոնսեկան վստահում է Մխիթարյանին և այս մասնագետի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստը դարձել էր Հռոմի թիմի առաջատարը։ Թենիսային հաշվով պարտությունից հետո հայ ֆուտբոլիստի «Ռոմայում» մնալը քիչ հավանական է թվում։ Հիշեցնենք, որ տարածված տեղեկության համաձայն «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Մխիթարյանի հետ։

Մոտ մեկ ամիս առաջ իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանն ու «Ռոման» համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում: Այն պետք է կնքվեր դեռևս անցյալ տարի, երբ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել էր նախապես պայմանավորված 25 հանդիպումները: Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել էր կնքել երկու տարվա պայմանագիր, առանց աշխատավարձի կրճատման, ինչին համաձայն չեն եղել ակումբում: Ավելին, հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան պահանջել էր նաև Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Վերջին զարգացումները հուշում են, որ «Ռոման» Մխիթարյանի պահելու ռեսուրս և միջոցներ ուղղակի չի ունենա։

Պայմանագրի չերկարաձգելու դեպքում մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ և առանց ֆինանսական փոխհատուցման նա կարող է հայտվել «Յուվենտուսին»։ Վերջինս ըստ աղբյուրի Հայաստանի ազգային հավաքականի ավագին պատրաստ է տարեկան վճարել 5 միլիոն եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում