Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Քոչարյան-Սարգսյան հակասություն չկա, նրանց նպատակն է՝ ժողովրդին զրկել իշխանությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Այս որոշումն ի՞նչ իրավիճակ է փոխում քաղաքական դաշտում։

-Չեմ կարծում, որ ինչ-որ իրավիճակ է փոխվում։ Ակնհայտ էր, որ այս ընտրություններում ռևանշիստները փորձելու են վերադառնալ իշխանության՝ ցանկացած ձևաչափով։ Ըստ էության,  այս ընտրությունը մեր հասարակության համար հերթական փորձությունն է՝ որևէ զարմանալի բան չեմ տեսնում։

-Այն, որ այդ ճակատը տարբեր միավորներով է մասնակցելու ընտրություններին ի՞նչ արդյունք կտա։

Բացի Քոչարյանից, որն ասում է, որ ինքն է դառնալու վարչապետ, մյուս ուժերը նման հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Ակնհայտ է, որ նրանք մի հայտարարի գալու նպատակով են մասնակցում ընտրությունների։

-Այսինքն՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություն չկա։

-Իհարկե չկա։ Նրանց համար կարևորը ժողովրդին զրկել իշխանությունից, թե ում միջոցով՝ երկրորդական է։

-Իսկ եթե իրենց ջանքերը միավորեին՝ ավելի հեշտ չէ՞ր լինի։

-Այսպես ավելի հեշտ է դիմել մանիպուլյացիաների, ավելի շատ հնարավորություն կա քարոզչություն ծավալել։Ակնհայտ է, որ իրենք ձայներ փոշիացնելու ծրագիր ունեն՝ մեծ ու փոքր կառույցներով։ Նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Նրանք չեն ասում՝ ում են ուզում բերել իշխանության, կարևորը՝ խաղան հասարակության տրամադրությունների, դժգոհությունների վրա։ Նրանք չեն ասում ՝մենք գալիս ենք բացահայտելու մարտի 1-ը։ Չեն ասում՝ մենք  գալիս ենք անկախացնելու դատարանները, չեն ասում՝ մենք գալիս ենք օրենքի հավասարություն հաստատելու համար։ Ասում են մի  պարզ բան՝ մեր նպատակն է ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Ճառեր են ասում, թե լավ ու հարուստ ենք ապրելու, բայց հիմնական խնդիրների մասին փորձում են չխոսել։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ հնարավորություններ ունեն։ Իշխանություններից դժգոհ զանգվածը կարո՞ղ է նրանց ձայն տալ։

-Կարծում եմ, որ հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնց ավելի հարմար է ապրել օրենքի շրջանցմամբ, ունենալ արտոնություններ, մարդկանց զրկել իրավունքներից, ստեղծել ամենաթողության մթնոլորտ, մենաշնորհներ հաստատել։ Այնպես չէ, որ այդպիսի շերտ չկա։ Այդ մարդկանց համար օրենքի հավասարության սկզբունքը ծիծաղելի է, ունեն մի սրբություն՝ փողը։

-Արդյոք  հասարակությունը հասկանում է, որ մեզ պետք է առողջ ընդդիմություն և ոչ ռևանշիստներ։

-Իհարկե կա առողջ ընդդիմության պահանջ, և ես կարծում եմ, որ այդպիսի ընտրություն տեղի կունենա։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իր բոլոր բացթողումներով հանդերձ  խորհրդարանում մնացել է մենակ։ Այնտեղի ընդդիմությունն արդեն բացահայտ ցույց է տալիս, որ ուզում է հետ բերել ռևանշիստներին։ Մեզ պետք է նոր խորհրդարանում ունենալ նոր ընդդիմություն։ Չպետք է խորհրդարանում լինի  ընդդիմություն, որի նպատակը լինի տապալել բարեփոխումներն ու ասպարեզից հանել նոր մտածողությամբ քաղաքական գործիչների։ Իհարկե կա լուրջ քարոզչության խնդիր։ Նրանք հիմա ինչ-որ բառերով են խոսում, նոր տերմիններ են հորինել՝ օրինակ կապիտուլյանտ, չնայած 20 տարի շարունակ իրենք են երկիրը տարել կապիտուլյացիայի։Խոսում են ուսապարկերից, բայց իրենց աչքից վրիպում են այն տասնյակ նոր քաղաքական գործիչները, որոնք աչքի են ընկնում իրենց պատրաստվածությամբ, կրթվածությամբ ու զսպվածությամբ։ Խորհրդարանի այսօրվա մշտական հանձնաժողովի նախագահները իրենցից մի քանի գլուխ ավելի բարձր են, կան փայլուն պատգամավորներ ևս։ Իհարկե «Իմ քայլի» թիմը շատ լուրջ բացթողումներ է ունեցել, իհարկե դրա պատճառները պետք է հասկանալ։ Բայց երբ խոսում են ուսապարկերից՝ ուզում եմ հասկանալ, իսկ ո՞վ էր Շմայսին բերել խորհրդարան, Թոխմախի Մհերին, ի՞նչ գործ ունեին Մարգարիտն ու Շուշանը խորհրդարանում։ Կարող եմ տասնյակ այսպիսի անուններ թվարկել, որոնց համար ուսապարկը կարող է որպես կոմպլիմենտ հնչել։Մարդիկ փոխանակ սեփական աչքի գերանը հանեն, ուրիշի աչքի փշից են խոսում։ Իսկ ո՞վ էր ասում, որ կոռուպցիան մեր հասարակության քաղցկեղն է, կարծես ՀՀԿ առաջնորդը, ո՞վ էր ասում՝ ձուկը գխից բռնեք ու մեղադրում ժողովրդին, որ չեն օգնում բացահայտել կոռուպիցան։Ո՞վ էր Արզաքանցյանի համար քարոզում Քյավառում, եթե ոչ Սերժ Սարգսյանը։Ժողովուրդը կարճ հիշողություն չունի ու այս ամենը չի մոռացվելու։ Ո՞վ է մոռացել Գորիսի բազմաթիվ հանցագործությունները։ Սրա մասին պետք է լուրջ խոսակցություններ լինեն։ Իսկ Վանեցյանի միավորումը Սերժ Սարգսյանի հետ բացահայտ փաստում է, որ այդ մարդը թաքնված ռևանշիստ էր։ Հիշեք, թե նույն այդ Վանեցյանը հայտնի ասուլիսի ժամանակ ինչ էր ասում։ Խոստանում էր Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի բացահայտում, իսկ Քոչարյանի կողմից պատասխան հնչեց, որ Վանեցյանը մինչև ականջները բիզնեսի մեջ է թաղված։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում