Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ռևանշիստների վերջին հույսը փողոցային անկարգություններն են լինելու. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների շուրջ։ Առաջիկա արտահերթ ընտրություններին «Հայրենիքն» ու ՀՀԿ-ն կմասնակցեն դաշինքով։ Սա ի՞նչ իրավիճակ է ստեղծում։

Մի հայտնի խոսք կա՝ նմանը նմանին է գտնում։ Նմանները միշտ էլ իրար գտնում են։ Նրանք նախկինում էլ նույն ձեռնագիրն ու ոճն են ունեցել՝ պաշտոնն օգտագործել հարստանալու, անձնական ունեցվածքը բազմապատկելու համար։ Հիմա փորձում են մասնակցել ընտրություններին, որովհետև գիտեն, որ այս իշխանությունները չկարողացան պետական կուռ համակարգ ձևավորել, որ բոլոր մեղավորներին, առանձնապես ծանր  հանցագործություն կատարածներին կենթարկեր պատասխանատվության։ Հնարավոր է ՝ընտրություններից հետո այդ համակարգը ձևավորվի ու իրենցից հաշիվ պահանջի։ Հաշիվ  պահանջի ապօրինի հարստանալու ու բազմաթիվ հանցագործությունների համար։Հիմա իրենք նախահարձակ են լինում, մտնում են քաղաքականություն, որ եթե հետագայում իրենց նկատմամբ խժդժություններ կատարվեն, հայտարարեն, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ես այն կարծիքին եմ, որ ոչ մի հաջողության շանս չունեն։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ վաստակել են ժողովրդի ծայրահեղ ատելությունն ու այդ պայմաններում ժողովուրդն իրենց ձայն չի տա։ Գուցե տան ձայներ, իրենց նմանները կգտնվեն, բայց այն չափի ձայն չեն հավաքի, որ կարողանան  իշխանություն  ձևավորել։

-Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ասում է, որ կլինի փողոցային պայքար, քանի որ ընտրությունները հեշտ չեն անցնելու։

-Բոլորն  էլ անում  են փողոցային պայքար, բայց մարդիկ փողոց դուրս չեն գա։ Եթե դուրս  գալու լինեին՝ մինչև հիմա դուրս կգային։ Վանեցյանն այդքան փողոցային պայքար ծավալեց, քանի՞ մարդ կարողացավ իր շուրջը հավաքել։Մի քանի հոգի էլ որ հավաքվում էին՝ Դաշնակցությունն էր բերում։ Ինչքան էլ ասեն՝ ժողովուրդը ճիշտն ու սխալը չի տարբերում, ժողովուրդն իմաստուն է՝ լավ գիտի, թե ով՝ ով է և ում ինչ չափով կարելի է աջակցել։ Նրանք փողոցային պայքարում ոչ մի հաջողություն չեն գրանցի, առավել ևս՝ ընտրություններում։ Եթե իհարկե ընտրություններ տեղի ունենան, ես խիստ կասկածում եմ, որ ընտրություններ կլինեն։

-Կարծում եք՝ դեռ ինչ-որ բաներ կփոխվե՞ն։

Շատ անսպասելի բաներ տեղի կունենան, ռևանշիստները կարող են անկանխատեսելի գործողությունների դիմել։ Ռուսական սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը շատ չի ընկել։ Այդ ուժերն էլ հասկանում են, որ ընտրություններով իրավիճակ չեն փոխի, մնում է փողոցային անկարգություն անելը։ Առիթը տալիս է նաև իշխանությունը։ Սկզբից Փաշինյանը  ձևացնում էր, թե ենթարկվում է օրենքին, բայց հիմա լավ էլ շրջանցում են օրենքը։

-Այսինքն՝ Ձեր կարծիքով եթե ռևանշիստները ընտրություններում հաջողություն չգրանցեն, դուրս կգան փողո՞ց։

-Անկարգություն անելը իրենց վերջին խաղաթուղթն է։ Գալիք ընտրություններում, ովքեր որ վախից կքվեարկեն իրենց օգտին՝ նրանք էլ են լավ հասկանում, որ ակամայից դառնալու են հանցագործությունների մեղսակից ու ամրապնդեն իրենց հետագա ստրկատիրական վիճակը։Ասում եմ՝ կախարդական փայտիկ ունեն, գերիներ են հետ բերում, բայց եթե այդպիսի հնարավորություն  ունեն՝ հիմա ինչո՞ւ չեն անում։

Այս ինտրիգների մեջ խառնված է նաև Ռուսաստանը։ Ռուսաստանն ուզում է այստեղ սրել ինտրիգը, որ հայերը բզկտեն իրար, կորցնեն պետականությունը ու դառնան ռուսական գավառ։ Պատահական չէր, որ Փաշինյանին ընդունելուց առաջ, Պուտինը մեկ ժամ տևողությամբ զրույց ունեցավ Քոչարյանի հետ ու վերջում հայտարարեց, որ երկուսն էլ իր ընկերներն են։ Երբ Փաշինյանը գանց՝ Պուտինը գրկախառնվեց նրան՝ ցույց տալով, որ երկուսին էլ սիրում է։ Անընդհատ կրակի վրա յուղ են լցնում, որ ինտրիգը մեծանա։

Մարդիկ, ովքեր հայրենասիրությունից են խոսում՝ պետք է անձնական շահերը դնեն մի կողմ ու գերադասեն պետական շահը։ Բայց այդ մարդիկ անձնական շահը գերադասում են ամեն ինչից։Նրանք խոսում են հայրենասիրությունից, երգեր են երգում, բայց հենց գալիս են իշխանության՝ դառնում են գող ու թալանչի։ Սեփական ժողովրդին կողոպտողը, հարստահարողը, կարո՞ղ է զուգահեռաբար լինել նաև հայրենասեր։Ես դա բացառում եմ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում