Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Ֆրանսիայի հերթական ու կարևոր աջակցությունը՝ Հայաստանին. Երևանը պետք է հանդիպակաց քայլեր անի

Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով Ֆրանսիային կոչ է անում պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

«Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո հայ զինվորներից շատերը դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը»,- նշել է պատգամավորը: Պուպոնին շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, որոնք համաձայնել են ստորագրել բանաձևը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝  հետպատերազմյան շրջանում Հայաստանի սուբյեկտայնության որոշակի նվազմանը զուգահեռ Ֆրանսիան փորձում է Հայաստանի շահերի արծարծման որոշակի հարթակ դառնա. «Սա համապատասխանում է թե՛ Հայաստանի և թե՛ Ֆրանսիայի շահերին, որը տարածաշրջանում հաստատման ու վերադարձի նշաններ է ցույց տալիս։ Մենք կարող ենք հիշել, որ մինչև Ցեղասպանությունը, Առաջին համաշխարհային պատերազմը Ֆրանսիան բավականին մեծ ներկայացվածություն ուներ տարածաշրջանում, սակայն նաև իրենց  սխալների պատճառով դուրս մղվեցին  տարածաշրջանից։ Այսօր Ֆրանսիան փորձում է ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում։ Հիշեցնեմ՝ Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, հետպատերազմյան շրջանում էլ Ֆրանսիան բավականին ակտիվ է։ Առաջին հայացքից գուցե տարօրինակ է, բայց ընդհանուր առմամբ զարմանալի  չէ, որ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Բայդենին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝  այս ամենը նշաններ են, որ Ֆրանսիան էլ իր հերթին փորձեր է անում Հայաստանի միջոցով իր ներկայությունը տարածաշրջանում ապահովելու համար.«Կոնկրետ գերիների հետ կապված Ֆրանսիայի կողմից իրականացվող քաղաքականությունը  միջազգային ճնշման գործոններից մեկն է։ Սրանք բոլորը հնարավորություններ են, Հայաստանի համար՝ աշխարհաքաղաքական իրավիճակի հավասարակշռության գալու փորձեր են, որտեղ  Հայաստանը պետք է քրտնաջան օրուգիշեր աշխատի, որպեսզի կարողանա հնարավորինս շատ շահեր տեղավորել այս տրամաբանության մեջ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝  շատ կարևոր է, որ Ֆրանսիայի խորհրդարանում  նման նախագիծ է առաջարկվել.«Ես ենթադրում եմ, որ այն կընդունվի, կհավաքի մեծամասնության ձայները։ Մենք գիտենք, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը կոնսենսուսով՝ անցած տարի նոյեմբերի 25-ին ընդունել են մի բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան և պահանջում է  հետաքննություն անել բոլոր ռազմական հանցագործությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել  խաղաղ բնակչության դեմ՝ արգելված զենքի կիրառման արդյունքում։ Նաև՝ կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը ու  այդ  ճանաչումը խաղաղ կարգավորման համար գործիք դարձնել։Այդ տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ Ֆրանսիայի կարևոր պատվիրակության Հայաստան այցելությունից հետո և ընդհանուր իրավիճակի մեջ՝ մթնոլորտն այնպիսին է, որ Հայաստանին պետք է հնարավորինս աջակցեն ու օգնեն այս իրադրության մեջ»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ մեր կողմից պետք է հանդիպակաց քայլեր արվեն.«Շատ հստակ է ինձ համար, որ Ֆրանսիան մեր բարեկամ պետությունն է ու մեր շահերն այսօր լիովին համընկնում են  նաև Ֆրանսիայի շահերի հետ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է եղած քաղաքական հնարավորությունները հնարավորինս կապիտալիզացիայի ենթարկի և դարձնի միջազգային հարաբերությունների պայմանագիր։ Մեր կուսակցությունը հանդես է գալիս կողմ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև  ռազմքաղաքական համաձայնագիր կազմելու օգտին։ Մենք գտնում ենք, որ մեր բանակի արդիականացումը պետք է իրականացվի եվրոպական չափանիշներին համապատասխան»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում