Monday, 20 07 2026
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Պարտավոր ենք լինել ռեալ պոլիտիկի մեջ․ որևէ շրջադարձ դեպի Եվրոատլանտյան համակարգ Արցախի ու Հայաստանի համար հղի է ծանր հետևանքներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, Արցախի նախագահը հայտարարել է, որ ԱՀ-ն ավելի սերտ գործակցություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նա մասնավորապես նշել է. «Հայաստան աշխարհի ապագան, այսինքն, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի, տեսնում եմ նոր՝ ավելի խորը ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում ձևավորված հարաբերություններում։ Ռուսաստանի հետ միասին պետք է կարողանալ դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածքը»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր այս հայտարարության շուրջ։

Կարծում եմ՝ նրա հայտարարությունը ստեղծված իրավիճակի արձանագրում է։

-Իսկ եղածից ավելի խորը ի՞նչ համագործակցություն է հնարավոր։

-Ըստ երևույթին՝ կան թեմաներ, որոնք դեռևս հստակեցված չեն ու կարծում եմ, որ առաջիկայում դրանց շուրջ պետք է լուրջ քննարկումներ ու վերլուծություններ արվեն՝ հետագա ռազմաքաղաքական համագործակցությունը կատարելագործելու համար։

-Հայաստանին ու Արցախին այլընտրանքներ պետք չե՞ն։

-Գիտեք՝ դա տեսական ոլորտի խնդիր է։ Գործնական քաղաքական ռեժիմում այլընտրանքի հնարավորությունը անձամբ ես նվազ եմ գնահատում։ Այլ դեպքում մենք կարող ենք հայտնվել դիմակայության կենտրոնում՝ մուրճի ու սալի արանքում։ Ակնհայտ է, որ այսօր աշխարհում տեղի են ունենում վերադասավորումներ։Նախկին միաբևեռ աշխարհը այլևս քաղաքակրթական ու ռազմական առումով ես կարծում եմ՝ մնացել է անցյալում։Մի բևեռը Եվրոատլանտյանն է, մյուս կողմում՝ Չինաստան-Ռուսաստան համագործակցություն, որը կարող է վերաճել ռազմաքաղաքական դաշինքի։ Այս իրավիճակում  Հայաստանի ընտրությունը բնականաբար այն է, որտեղ Ռուսաստանն է՝ ուզենք, թե չուզենք դա իրականություն է։Հնաարավոր չէ  կիսել անվտանգության համակարգը, աշխարհում նման օրինակ չկա։ Չկա ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որը Ռուսաստանի հետ ինտեգրված ռազմաքաղաքական համագործակցության մեջ է։ Դուք կարող եք բերել Թուքրիայի օրինակը, որը Ռուսաստանի հետ համագործակցություն ունի, բայց դա դասական առումով այն չէ, ինչ ընկալվում է։ Եևրկրորդ՝ մենք չունենք Թուրքիայի ներուժը և երրորդ՝ ինքը Թուրքիան էլ մոտ ապագայում կանգնելու է վճռական ընտրության առաջ՝ շարունակու՞մ է մնալ անվտանգության  Եվրոաալանտյան համակարգի մեջ ՆԱՏՕ-ի կազմում, թե՞  ոչ։ Թուրքիան կարող է իրեն ընտրության հնարավորություն թույլ տալ, որովհետև ունի 80 միլիոն բնակչություն ու մեկուկես միլիոն անձնակազմով Զինված ուժեր։ Հայաստանը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ Այս իմաստով՝ Արցախի նախագահի հայտարարությունը լիովին բխում է օրվա իրողություններից։Պրագմատիկ քաղաքականությունն այլ է, տեսական ենթադրությունները՝ բոլորովին այլ։

-Իսկ սա ենթադրո՞ւմ է, որ Արցախն ու Հայաստանը կմերժեն Մինսկի խմբի ֆորմատը։

-Դա Հայաստանի ընտրությունից չէ, որ կախված է։ Նախ սպասենք, եթե հունիսին տեղի ունենա ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը՝ դատողություններ կանենք այդ հանդիպումից հետո։Կորոշենք՝ արդյոք Մինսկի խումբը գործունակ ֆորմատ է, թե՞ ոչ։ Երկրորդ՝ ես չեմ կարծում և ընդհանրապես ողջամտության սահմաններից դուրս է, որ մի երկիր այստեղ խաղաղապահ առաքելություն է  անելու, իսկ մյուսը՝  քաղաքական դիվիդենտներ շահելու։Կամ ասենք ՝մի բևեռը ապահովելու է հարաբերական կայունությունը տարածաշրջանում, իսկ մյուս  բևեռը մտնելու է այստեղ որպեսզի իր համար ինչ-որ քաղաքական շահեր քաղի։ Եկեք անկեղծ լինենք՝ Միացյալ Նահանգները կոնկրետ կարող էր այս պատերազմում Թուրքիայի ու Իսրայելի մասնակցությունը զսպել։Ինչո՞ւ դա չի արել։ Սա պարզ ճշմարտություն է։ Թուրքական կործանիչները, իսրայելական արտադրության հրթիռները  ու բարձր տեխնոլոգիական այն զենքը, որ ունի Իսրայելը՝ Իսրայելի սուվերեն տնօրինության սպառազինություն չէ, նաև Թուրքիայի սուվերեն տնօրինության սպառազինություն չէ։ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի ադամ երկիր, ըստ երևույթին,  իր քայլերը համաձայնեցրել է  ալյանսի շրջանակների հետ, իսկ այդ ալյանսում առաջին ջութակը Միացյալ Նահանգներն են։ Ես սա ասում եմ ամենայն անկեծղությամբ՝ հարգելով Եվրոատլանտյան քաղաքակրթությունը, անձամբ որպես քաղաքացի ընդունելով այդ քաղաքակրթական արժեքները, արձանագրում եմ իրականությունը։ Մեր ժողովրդի շահն այսօր պահանջում է լինել անվտանգության այն համակարգում, որտեղ դոմինանտ է Ռուսաստանը։ Այս պարզ իրողությունը մենք չենք կարող շրջացել։

-Կա տեսակետ, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը վարում էր իզոլացիոնիստական քաղաքականություն, իսկ ահա Բայդենի վարչակազմն ավելի ակտիվ կլինի ու որպես օրինակ նշվում է նրա կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը։ Կիսո՞ւմ եք այս մոտեցումը։

-Ես  նման  բան ասող փորձագետների ուշադրությունը հրավիրում եմ մի հանգամանքի վրա։ Նախ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում  օրերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների  կողմից Ցեղասպանության  եզրույթի օգտագործումը իրավական որևէ հետևանք չի ունենա։ Նա վկայակոչեց, որ Ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին ու հետադարձ ուժ չունի։ Դրան հետևեց նաև ավելի բարձր մակարդակի հայտարարություն՝ ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների գործընկերը ու ԱՄՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները «փչացնելու» մտադրություն չունի։ Երրորդ հայտարարությունն արվեց  ԱՄՆ Պաշտպանության նախարարի մակարդակով, որ Թուրքիան շարունակում է մնալ  Միացյալ Նահանգների ռազմական գործընկերը՝ որպես ՆԱՏՕ անդամ պետություն։ Ի՞նչ է փոխվելու Բայդենի արտաքին քաղաքականության մեջ։

Գիտեք՝ դեսպանի հայտարարությունից կարելի է  եզրակացնել, որ հայ-թուրքական  հաշտեցման գործընթացն այսպես թե այնպես պետք է տեղի ունենա ու Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ այդ գործընթացը Ռուսաստանի՞, թե Միացյալ Նահանգների միջնորդությամբ է տեղի ունենալու։ Ես ինձ թույլ եմ տալիս վերադառնալ անցյալին՝ 1920 թվականի ամռան իրավիճակին, երբ Ռուսաստանն առաջարկում էր Քեմալական Թուրքիայի ու Հայաստանի միջև միջնորդ լինել։Սա մերժվեց Հայաստանի կողմից, գերադասեցին ապավինել Սևրի պայմանագրին, ինչին հետևեց հայ-թուրքական պատերազմը, Հայաստանն էլ կորցրեց 30.000 քառակուսի կիլոմետր տարածք։Հիմա ղարաբաղյան 44 օրյա պատերազմ տեղի ունեցավ, այդ պատերազմի օրերին Միացյալ Նահանգները ցանկացած պահին կարող էր կանգնեցնել այն, բայց դա չի արվել։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք ու այստեղ է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Փաստացիորեն Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն  է իրականացնում ոչ միայն Արցախում, այլևս Սյունիքում։ Ռուսաստանը հանդես է գալիս որպես Սյունիքի անվտանգության երաշխավոր։ Ընտրական քարոզարշավի ժամանակ գուցե ձևավորվի նաև արևմտամետ բևեռ, որոնք այլ տեսակետներ կհնչեցնեն, կա օրինակ՝ Ազգային ժողովրդավարական բևեռը, կան այլ ուժեր ևս։ Բայց պետությունը, իշխանությունը, ով էլ որ ընտրվի իշխանություն՝ պարտավոր է լինելու մտնել ռեալ պոլիտիկի ռեժիմի մեջ։ Իսկ ռեալ պոլիտիկն այն է, որ որևէ  շրջադարձ, կես քայլ դեպի Եվրոատլանտյան համակարգ՝ Արցախի ու Հայաստանի համար հղի է ճակատագրական հետևանքներով։ 44 օրյա պատերազմը կես հարց է լուծել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, բայց իսկական աղետը կարող է լինել այն,եթե այսօր կամ վաղը Հայաստանն այլ արտաքին քաղաքական կողմնորոշում ընդունի։ Սրանք այսօրվա իրավիճակից  բխող դատողություններ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում