ՀՀԿ գործկոմը որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրությանը, այն էլ Հայրենիք կուսակցության հետ դաշինքով: Այդպիսով, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը փաստորեն դաշինք կազմեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ, ինչն արդեն իսկ բավականին հետաքրքիր է: Իսկ Սերժ Սարգսյանի հիմնական պայքարը, ինչպես նշել եմ բազմաթիվ առիթներով, լինելու է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Նրանք պայքարելու են միմյանց հետ: Դա չի նշանակում, որ չի լինելու պայքար գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն անցնող ամիսների գործընթացներն էլ վկայեցին, որ ուժերի հարաբերակցությունը բոլորովին այնպիսին չէ, որը ստեղծի Փաշինյանի դեմ պայքարի լրջագույն ներուժ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ:








































