COVID-ի հնդկական շտամ է հայտնաբերվել ևս 3 երկրում։ Կորոնավիրուսի առավել վարակիչ տարբերակն ի հայտ է բերվել Ֆրանսիայում, Ռումինիայում (մեկական դեպք) և Իսրայելում (41 վարակակիր), հայտնում է Korrespondent-ը։
Նշվում է, որ Իսրայելում վարակված անձանցից 4-ը պատվաստված են եղել։ Նոր շտամով վարակված 24 անձինք վերջերս են վերադարձել արտերկրից, մյուսները վարակվել են երկրի ներսում։
Ավելի վաղ հնդկական շտամ էր հայտնաբերվել նաև Չինաստանում։









































