Վրաստանում ներկայումս գոյություն ունի ընդամենը 5 հարկատեսակ՝ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ակցիզային հարկ, եկամտահարկ, գույքահարկ և շահութահարկ:
ՀՀ-ում գործում են հարկերի հետևյալ տեսակները՝ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ակցիզային հարկ, եկամտահարկ, շահութահարկ, գույքահարկ, հողի հարկ, մաքսատուրք, ունենք նաև մաքսավճարներ, տեղական հարկերից՝ հյուրանոցային հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկ:
Հայաստանում գործում են ֆիզիկական անձանց եկամտահարկի հետևյալ դրույքաչափերը՝ 10% (մինչև 100 հազար դրամ) և 20% (100 հազար դրամից ավելի), շահութահարկը 20% է, այն դեպքում, երբ Վրաստանում այդ թիվը 15% է, ավելացված արժեքի հարկը՝ 20%, հարևան պետությունում այն 18% է, գույքահարկը՝ 0.15-1%: Մաքսատուրքի 2 դրույքաչափ ունենք՝ 0% և 10%, Վրաստանում մաքսատուրքը 0% է:









































