Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Հայաստանը չեն պատրաստվում անտարբեր նայել ընթացող քարավանի ետևից

«Առաջին լրատվական»-ի րուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը։

-Պարոն Ամիրյան, իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իրանը դեմ է Հայաստանի սահմանների փոփոխությանը և Բաքվի կեղծիքն են անվանել Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցը: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Նախևառաջ, եկեք միջանցք բառը բացառենք մեր քաղաքական գրականությունից, որովհետև ապաշրջափակումը որևէ կապ չունի միջանցքի հետ: Շատ երկրներ երկաթուղային կամ առևտրատնտեսական այլ ճանապարհներով միանում են իրար և զբաղվում փոխշահավետ առևտրափոխանակմամբ, կամ գազամուղ-նավթամուղերով կապվում են իրար հետ, բայց երբևէ նախապայման չէ, որ դրան միջանցք անվանենք: Միջանցք անվանելը ծուղակ է, որն ուղղված է Հայաստանի հողային ամբողջականության և ազգային գերիշխանությանը:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է ասեմ, որ Իրանում գրեթե 44-օրյա պատերազմի վերջին օրերին սկսեցին հասկանալ և բարձրաձայնել, թե թուրքական կողմի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, բուն նպատակը որն է և դեպի ուր է տանում: Դրանից ելնելով էլ խոսեցին կարմիր գծերի՝ միջազզգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխելիության մասին:

Իսկ վերջին շրջանում Ալիևի կողմից անընդհատ կրկնվող Զանգեզուրի միջանցք կոչվածը ուրիշ բան չէ, եթե ոչ պանթուքիստական ծրագրի ամբողջացման մեկ կարևոր օղակ, որի նկատմամբ Իրանը, բնականաբար, անտարբեր մնալ չէր կարող:

Մյուս կողմից հետպատերազմյան շրջանում Իրանի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի աշխուժություն մտցնելն ապացուցում է ձեր նշած իրանական կողմի հայտարարությունների լրջությունը, ինչը, բնականաբար, սպասում է հայկական կողմի դրական արձագանքներին:

Կարևոր եմ համարում ավելացնել, որ պանթուրքիզմի թիրախը հանդիսացող երկրները, այս դեպքում՝ Իրանը և Հայաստանը, որքանով որ զբաղված լինեն ներքին անկայունության հարցերով կամ միջազգային տարբեր հակասություններից բխող խնդիրներով ու կոնֆլիկտներով, նույնքանով ավելի հեշտ թիրախ կդառնան թուքական ծավալապաշտության համար: Ասել է թե՝ Իրան-Արևմուտք կոնֆլիկտային վիճակը և Հայաստանի ներքին անկայունությունները պանթուրքիզմի համար լավագույն առիթներ են, այդ երկու երկրներին թիրախավորելու համար:

Նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է Զանգեզուրի միջանցքով պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհագրական կարողությունները հեռացնել էներգետիկ անցուդարձից: Դա որքանո՞վ է հավանական, և ին՞չ քայլեր կանի Իրանը:

– Արդեն ինչպես նշեցինք այդպիսին է իրականությունը: Սակայն թվում է՝ այստեղ Ադրբեջանից առաջ Թուրքիայի խնդիրն է, որը ձգտում է հասնել Կասպից ծովի արևելյան ափերի նավթահանքերին և այսպես կոչված թյուրքալեզու երկրների միացմանը, ծրագիր, որը Արցախյան պատերազմից դեռ շատ ժամանակ առաջ էր գծվել, սակայն կարծես հայ և իրանական քաղաքական և զինվորական վերնախավը գոնե այն ժամանակահատվածում, սեփական քթից հեռուն տեսնելու հնարավորություն չունենալով, մխրճվել էին տեղական հարցերում ու անկարող մնացին ժամանակին ճիշտ դիրքորոշվելու առումով:

Բայց, այնուամենայնիվ, այսօր, ըստ երևույթին կարևոր տեղաշարժ է արձանագրվում, և ո՛չ Իրանը, ո՛չ էլ Հայաստանը չեն պատրաստվում անտարբեր նայել ընթացող քարավանի ետևից, և ամեն ինչ անելու են պանթուրքական ծրագրերը տապալելու կապակցությամբ:

Փաստ է, որ Թուրքիան իր պանթուրքիստական ծրագրերը իրականացնելու համար չունի համապատասխան ռեսուրսներ, բայց ցամաքային կապը դեպի Միջին Ասիա և տարանցիկ դերի ստանձնելը Թուրքիային կապահովվեն լայն հնարավորություններ այդ ծրագրերը ֆինանսավորելու և իրականացնելու:

Հունիսին Իրանում ընտրություններ են տեղի ունենալու ու կարծեք թե որոշակի լարվածություն կա: Ինչպե՞ս եք գնահատում զարգացումները և արդյոք կարո՞ղ են անակնկալներ լինել այդ ընտրություններում:

– Հունիսին, ընդամենը երկօրյա տարբերությամբ, ընտրություններ են լինելու Իրանում և Հայաստանում:

Իրանում անակնկալներ չեն սպասվում, մեծ հավանությամբ այս շրջանում իշխանության ղեկը փոխանցվելու է պահպանողականներին, մանավանդ, որ Խորհրդարանի մեծամասնությունը իրենց ձեռքում է, իսկ նախորդ ընտրություններում իրենց թեկնածուն, դատական իշխանության գլուխ անցած Էբրահիմ Ռեյսին իրեն ավելի լավ դրսևորեց, քան Հասան Ռոհանին գործադիրում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, արտաքին անվտանգության համար կարևոր նախապայման է ներքին կայունությունը, յուրաքանչյուր հարց որ Հայաստանը ներքնապես անկայունացնի, մանավանդ եթե դա ունենա շարունակական բնույթ, կամա-ակամա ծառայելու է Հայաստանին ուղղված արտաքին սպառնալիքներին:

Հայաստանը հետպատերազմական ու նաև քովիդի պատճառով արդեն բավականաչափ խոցելի վիճակում է, այնպես որ պետք է պատասխանատվություն դրսևորել և խուսափել ներքին անկայունություններ հրահրելուց:

Նոր սահմանադրությունը Հայաստանի աշխարհաքաղաքական և արտաքին մարտահրավերների պատճառով, ըստ էության այնքան էլ պահանջված չէր և այդ փոփոխությունը իսկզբանե հայտնի էր, որ դժվարություններով պիտի անցնի և լավ բաներ չի խոստանում երկրին: Այդուհանդերձ, Հայաստանը ունի մեկ ուղի, և դա օրինականության ուղին է: Թե՛ նախընտրական, և թե՛ հետընտրական գործընթացներում, որևէ գործընթաց, քայլ, ինչը չի հովանավորվում ժողովրդի կողմից ու չի տեղավորվում նրա կամարտահայտության շրջանակում օրենքի ուժով պիտի դադարեցվի:

Հայաստանում յոթնամսյա այս անկայունություններն ու անպատասխանատու խլրտումները չեն կարող շարունակվել:

Իրանի գործող իշխանությունը վերընտրվելու ինչպիսի՞ հնարավորություն և հավանականություն ունի:

– Նախագահ Ռոհանին արդեն երկու շրջան նախագահել է և ըստ օրենքի՝ չի կարող վերընտրվել, իսկ իրեն հովանավորող բարեփոխականների թևը, չորս տարի առաջվա համեմատ, այնքան էլ առավելություն չունի պահպանողականների նկատմամբ: Այնպես որ, կարծում եմ, պահպանողականներն ընտրվելու համար ավելի մեծ շանսեր ունեն այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում