Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

ԼՀԿ-ն առաջարկեց ռազմարդյունաբերության լիազոր մարմնում սովորողներին զինծառայությունից տարկետում տալ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ռազմարդյունաբերական համալիրին կից ստեղծել գիտական կենտրոն, որտեղ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած անձանց կտրվի տարկետում՝ զինվորական ծառայության զորակոչից:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն, ստացավ բացասական եզրակացություն:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով պետության կարիքներից: Եվ սրա համար նախատեսում ենք նաև տարկետման հնարավորություն: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ և ի սկզբանե կկնքեն համապատասխան պայմանագիրը, որ համաձայն են հետո իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար, կստանան տարկետման իրավուքն: Այդ անձինք բակալավրիատը կսորովեն իրենց բուհում, իսկ երկրորդ և երրորդ մակարդակի ուսումնառությունը կանցնեն համապատասխան հաստատությունում՝ ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծված, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն ոչ թե վերացական բաներ, այլ կոնկրետ բանակին կամ պետական այլ մարմիններին անհրաժեշտ»,- ասաց ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն ու վստահեցրեց, որ առաջարկում են ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին:

Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հիշեցրեց արդեն իսկ գործող գիտական վաշտի գոյության մասին: Կառավարությունը դեմ էր նախագծին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության համար տարկետման տրամադրումը ինչ-ոչ չափով մտահոգիչ է լինելու ու ներկայացրեց կառավարության դիտարկումները: «Ռազմարդյունաբերական համալիրը՝ տարբեր կառույցներից բաղկացած համակարգը չի կարող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ իրականացնել համատեղ ծրագիր: Նախագծով լիարժեք և հստակ կարգավորված չեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրին և դրա իրականացման ընթացակարգին վերաբերող դրույթները և այլն »,- ասաց նա:

Գորգիսյանի համար կառավարության հիմնավորումները համոզիչ չէին: Այնուամենայնիվ, հանձնաժողովի քվեարկությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում