Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ հաջորդ շաբաթ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միջգերատեսչական խորհրդին դիմելու է նախաձեռնությամբ, որը ենթադրում է լրիվ պատվաստման կուրսն անցած քաղաքացիների համար հատուկ արտոնությունների սահմանում:
Գամկրելիձեի խոսքերով՝ 2 անգամ պատվաստված քաղաքացիները պետությունից պետք է ավելի շատ խթան և արտոնություններ ստանան:
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնը համապատասխան նախաձեռնությամբ դիմելու է միջգերատեսչական խորհրդին, որ պատվաստված անձինք հատուկ արտոնություններ ունենան՝ օրինակ «պարետային ժամին» ազատ տեղաշարժ, արտերկրում ճանապարհորդելու համապատասխան փաստաթուղթ և այլն: Եվս մի քանիսի շուրջ աշխատում ենք»,- հայտարարել է Գամկրելիձեն:
Գամկրելիձեի խոսքերով՝ մինչև մայիսի 15-ը երկրում շուրջ 14000 մարդ կլինի, որոնք 2 անգամ պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ:








































