Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին

Հայաստանում 2021 թվականին երիտասարդական մայրաքաաք ճանաչված Կապան քաղաքի համար տարին բավական ակտիվ է լինելու: «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակում միջացառումները մեկնարկելու են մայիսի 1-ին:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիուսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվելու է միջոցառումներով հագեցած ծրագիր:

«Բուն ծրագիրը միայն բացման ու փակման միջոցառումները չեն: Տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել Կապանում: ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Կապանում առկա ռեժիմով: Խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերներին գալ և այստեղ մասնակցել նիստին: Դրանից բացի, Կապանում անցկացվելու  է «100 գազափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումները նախատեսվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամսիներին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարության երիտասարական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ մայիսի 1-ին՝ նախագծի մեկնարկի օրը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, և իրենք ակնկալում են երիտասարդների ակտիվ մասնակցություն:

«Պատվիրակությունները Երևանից և այլ շրջաններից առավոտյան կլինեն Կապանում և քաղաքապետարանի այգու մոտից երթով կշարժվեն դեպի Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կխոնարհեն արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և համայնքապետարանի միջև: Այնուհետև կբացվի երիտասարդների նկարների ցուցահանդեսը: Օրվա ընթացքում սպասվում է համերգային ծրագիր»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:

Միջոցառումները կլինեն նաև հաջորդող ամիսներին ինչպես համայնքային, այնպես էլ մարզային, համապետական նշանակության:

Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

«Բոլորին հրավիրում ենք Կապան: Կոչ ենք անում երիտասարդներին ավելի ակտիվ լինել: Մշակութային միջոցառումներից բացի անցկացվելու է սպորտլանդիա, կլինեն նաև քննարկումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Կապանի երիտասարությունն իսկապես զգա քաղաքի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Պատասխանատուները նշեցին, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում