Saturday, 18 07 2026
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ մեկ տարի առաջ հայ-վրացական հարաբերություններում խոշոր սկանդալ էր պայթել. Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանի կառավարության կողմից տարվող հակակորոնավիրուսային քաղաքականության արդյունավետությունն ու ասել, որ չի հավատում վրացական իշխանությունների` վարակվածների մասով հնչեցրած թվերին` ակնարկելով դրանց խիստ նվազեցված լինելու մասին: Թորոսյանի այդ հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին հայ պաշտոնյայի ասածին, իսկ հասարակական շրջանակներում նախարարի ասածը մեկնաբանվեց որպես մասնագիտական նախանձ՝ ուղղված հարեւան երկրի առողջապահական համակարգին:

Ինչպես հիշում եք, սույն սկանդալից կարճ ժամանակ անց Վրաստանում համաճարակը ստացավ ահագնացող չափեր ու ստիպեց կառավարությանը գնալ երկիրը փակելու ճանապարհով: Վրաստանում սույն սահմանափակուները գործում են նաեւ այսօր, վարակվածների թիվն անցել է 300 հազարից, իսկ գրանցված մահացածները 4000-ից ավելին են: Հայաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների ու համավարակից մահացածների թվերը շատ չեն տարբերվում, միայն մի տարբերությամբ, որ այս ընթացքում Հայաստանն անցավ պատերազմով, իսկ սահմանափակումները այդքան խիստ չէին։

Քանի որ Վրաստանում Արսեն Թորոսյանի ասածները լայնորեն լուսաբանվել ու քննարկվել էին, հիմա էլ նշմարվում է հակառակ գործընթացը, երբ Վրաստանում հասարակական որոշ շերտեր մեղադրում են իրենց երկրի ղեկավարներին ժամանակին իրականությունը թաքցնելու մեջ: Մտքեր են հնչում, որ հայերը ճիշտ էին ու ազնիվ իրենց քաղաքացիների հետ, եւ ենթադրում, որ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում վարակվածներն արդեն մեծ թիվ էին կազմում, սակայն դա կա՛մ չէր հրապարակվում, կա՛մ մարդիկ չէին թեստավորվում:
Այն, որ Արսեն Թորոսյանը չպետք է նման հայտարարություն աներ, կասկածից վեր է, այլ պետությանը քննադատելը, մեղմ ասած, չէր կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց արդյունքում պարզվեց, որ Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում