«Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն ամենատարբեր ուղիներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնիներից շատերին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը»։ Այս հատվածն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 24-յան ուղերձի ուշագրավ հատվածներից մեկն է:Բայդենը արտասանեց «ցեղասպանություն» եզրույթը: Ի՞նչ է փոխվելու դրանից հետո: Սփյուռքը, որ իր բոլոր ջանքերը ուղղել էր Ցեղասպանության ճանաչմանը, հիմա որո՞նք են լինելու հետագա քայլերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Առաջատար ձեռնարկությունների տեխնոլոգիաների միության տնօրեն Րաֆֆի Քասարջյանի հետ:








































