Կանադայի իշխանությունները երկրից արտաքսել են լիբիացի բոլոր դիվանագետներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Օտտավայում դիվանագիտական առաքելության նպատակով շահագործվող շենքը լքելու և երկրից հեռանալու համար դիվանագետներին տվել են 5 օր: Բացի դրանից, Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդը հայտարարել է, որ դիվանագետների համար արգելափակվել են դեսպանատան բանկային հաշիվները:
Ինչպես գրում է կանադական The Globe and Mail-ը, նման քայլով Կանադան ցանկանում է ցույց տալ իր աջակցությունը լիբիացի ապստամբներին:
Դեռ 2011 թ. մայիսին Կանադայից արդեն արտաքսվել էին 5 լիբիացի դիվանագետներ:









































