Ռուսաստանն ու Տաջիկստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ են ստեղծում, երեքշաբթի նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Օդային տարածքում պետական սահմանի պահպանության հուսալիությունը բարձրացնելու համար նախապատրաստել են Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը։ Առաջարկում եմ հանդիպման ավարտին ստորագրել այդ համաձայնագիրը»,- ասել է Շոյգուն իր գործընկեր Շերալի Միրզոյի հետ Դուշանբեում կայացած բանակցություններում։
ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը ստեղծվել է ավելի քան 26 տարի առաջ ՝ 1995 թվականի փետրվարի 10-ին, համագործակցության 10 երկրների մասնակցությամբ: Այսօրվա դրությամբ համակարգին մասնակցում են յոթ պետություններ ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Համակարգի հիմնական խնդիրն է օդային տարածքում ԱՊՀ երկրների սահմանների պահպանության ապահովումը, դրա օգտագործման կարգի համատեղ հսկողությունը և օդատիեզերական իրադրության մասին փոխադարձ ազդարարումը:










































