Եվրոպական տարածաշրջանում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են ռազմական վտանգի աճին, Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են առաջացնում Դոնբասում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
«Ռազմական սպառնալիքի աճին նպաստում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները եվրոպական տարածաշրջանում զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու և ներկայության ուժեղացման ուղղությամբ: Արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, գործառնական և մարտական պատրաստության ինտենսիվությունն աճում է, իրականացվում է «չորսից երեսուն» ամերիկյան հայեցակարգը: Ուկրաինայում թեժանում են ազգայնական տրամադրությունները, ինչը զինված բախում է հրահրում Դոնբասում, այդ թվում`Ռուսաստանին սահմանակից տարածքներում»,- ասել է Շոյգուն:
Նախարարի խոսքերով ՝ ի պատասխան այս սպառնացող գործունեության ՝ Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել:
«Ինչպես գիտեք, արևմտյան և հարավային ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգում է իրականացվել: Երկու բանակ և երեք օդային ստորաբաժանում հաջողությամբ տեղակայվել են արևմտյան սահմաններ ուսումնական և մարտական առաքելությունների տարածքներում»,- ասել է Շոյգուն։







































