Համիլթոն դասի առափնյա պահակախմբի ամերիկյան պարեկային մոտորանավակն ուղևորվում է Սև ծով: Այս մասին հայտնել է ԱՄՆ 6-րդ նավատորմը երեքշաբթի՝ ապրիլի 27-ին։
«ԱՄՆ-ի առափնյա պահպանության Համիլթոն դասի պարեկային մոտորանավակը սկսել է անցումը հյուսիսային ուղղությամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Էգեյան ծովում Roosevelt էսկադրային ականակրի հետ աշխատելուց հետո Սև ծով անցնելու համար»,- ասված է ամերիկյան նավատորմի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նավակը կաշխատի «ՆԱՏՕ-ի դաշնակիցների և տարածաշրջանում գործընկերների հետ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսին Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Սև ծով Ուկրաինային աջակցելու նպատակով: Համապատասխան որոշումը բրիտանական իշխանություններն ընդունել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել տարածաշրջան երկու էսկադրային ականակիրների ուղարկումը, որպեսզի թույլ չտա լարվածության հետագա աճ: