Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Նոր զարգացումներ Պոլիտեխնիկում. ռեկտորի մյուս թեկնածուները ևս կդիմեն դատարան. Սպասում են ԿԳՄՍՆ որոշմանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունների հետ կապված լարվածությունը չի թուլանում, անգամ նոր զարգացումներ են սպասվում:

Նշենք, որ ռեկտորի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը, սակայն բանն այն է, որ ռեկտորի ընտրության արդյունքների մասին փաստող հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից  միայն երկուսն են ստորագրել արձանագրության տակ, սակայն Հոգաբարձուների խորհրդին բանավոր հայտնել են, որ առկա է 3 ստորագրություն, և Հոգաբարձուների խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել է այդ «արձանագրությունը»:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է ընտրությունների հետ կապված փաստաթղթերը, որից հետո որոշում կկայացնի՝ հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները թե ոչ: Վերջերս մամուլում տեղեկություններ եղան, որ ԿԳՄՍ նախարարությունը հակված է հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները:

Ռեկտորի թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, ով ի դեպ, այդ զարգացումներից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել, դիմել է դատարան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանն ասաց, որ ակնկալում է, որ այսօր իր հայցը վարույթ կընդունվի: «Ինձ համար անկեղծ ասած, տարօրինակ է նախարարության դիրքորոշումը կամ դիրքորոշման փոփոխությունը: Ես կարող եմ ենթադրություններ անել, թե ինչի հետ է դա կապված:

Իմ կարծիքով ընտրության ժամանակ խախտումներն ակնհայտ են և ես դրանց մասին բազմիցս եմ նշել: Մասնավորապես, ընտրության երկրորդ փուլի արդյունքները հաստատվել են արձանագրությամբ, իսկ արձանագրություն որպես այդպիսին չկա: Կա մի թուղթ, որի տակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից ստորագրել է ընդամենը 2-ը:  Դա որևէ իրավական ուժ չի կարող ունենալ: Չստորագրողներից մեկը նախարարի խորհրդականն է եղել, իրենք իրենց կարծիքը հրապարակային էլ են հայտնել: Այսինքն ամեն ինչ ակնհայտ է, այնտեղ հաստատելու բան չկա: Նախարարությունը պետք է պարզապես ասեր, որ արձանագրությունը չի ընդունվում, քանի որ 2 ստորագրություն է տակը, գնացեք նոր ընտրություն արեք»:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր ընտրություններ լինեն, Ղազարյանը պատասխանեց. «Եթե նախարարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները, նոր ընտրություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե դատարանի որոշմամբ այդ ընտրության արդյունքները չեղարկվեն: Հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, դա որոշակի ժամանակ կպահանջի, ընդհուպ մինչև մեկ տարի: Դա վատագույն սցենարն է»:
Ռեկտորի նախկին թեկնածուն տեղեկացրեց, որ իրենից բացի մյուս թեկնածուները ևս մտադիր են դատարան դիմելու. «Ասեմ, որ միայն ես չեմ, որ դատի եմ տալիս, մյուս թեկնածուներից էլ մարդիկ կան, որոնք ուղղակի սպասում են նախարարության որոշմանը, որից հետո նոր դատական հայց կներկայացնեն: Այստեղ խնդիրն այն է, որ եթե ԿԳՄՍ նախարարության կողմից չեղարկվում են ընտրության արդյունքները, դատական հայցն անիմաստ ու առարկայազուրկ է դառնում: Ամեն դեպքում, ես չեմ սպասել նախարարության արձագանքին, հայցը ներկայացրել եմ և հուսամ, որ այսօր վարույթ կընդունվի»;

Դիտարկմանը, որ ԵՊՀ-ն մինչ օրս ռեկտոր չունի, Պոլիտեխնիկում էլ այս վիճակն է, ի վերջո ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար, Դավիթ Ղազարյանն արձագանքեց. «Պոլիտեխնիկի դեպքում այս ամենը համալսարանի նախկին ղեկավարության, նախկին ռեկտորի ձեռքի գործն է, ով ցանկացել է իր գնալուց հետո ամեն գնով իրեն փոխարինող թողնել: Նրանք որոշել են, որ ինչ գնով էլ լինի, իրենց ուզած մարդուն ռեկտոր դարձնեն: Դա սկսվել է դեռևս նախորդ տարվա հունիսից, երբ հոգաբարձուների խորհրդի նոր կազմն էր ընտրվում: Ըստ էության հոգաբարձուների խորհրդի կազմում շատ մարդիկ հայտնվել են այն պայմանով, որ ընտրելու են տվյալ թեկնածուին: Այսինքն այստեղ միանշանակ նախկին ռեկտորի հետքն է երևում: Գոռ Վարդանյանը կոնկրետ նրա և էլի մի քանի հոգու աջակցությունն ունի: Նրանք մի քանի հոգով նստել ու որոշել են, որ Պոլիտեխնիկն իրենց է պատկանում և իրենք կարող են իրենց ցանկալի ձևով այն ղեկավարել: Բայց սա իրենց հոր դուքանը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում