ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշում է, որ իրենք ընտրությունների ժամանակ կարողանալու են վերահսկել իրավիճակը և թուլ չտալ որոշ խմբերի սադրանքների դիմել․ «Ընտրատեղամասերում խոչընդոտող տարրերը տեղում կչեզոքացվեն ու կպատժվեն»։ Դիտարկմանը, թե Սյունիքի դեպքերից հետո կրկին պատասխանատվությունից ազատվում են դատարանների որոշումներով, նշում է՝ այդ անձինք և այդ դատավորները ընտրություններից հետո մտածելու շատ բան են ունենալու, քանի որ կալանքի սանկցիա չտալը դեռ չի նշանակում, որ գործը փակված է։








































